Գլխավոր դատախազությունը շարունակում է ձախողել դատարանում պետությանը պատճառված վնասի հատուցման գործերով՝ օրենքով նախատեսված հայցային վաղեմության ժամկետների խախտմամբ հայցեր ներկայացնելու պատճառով
Գլխավոր դատախազությունը շարունակում է ձախողել դատարանում պետությանը պատճառված վնասի հատուցման գործերով՝ օրենքով նախատեսված հայցային վաղեմության ժամկետների խախտմամբ հայցեր ներկայացնելու պատճառով: Հերթական վճիռը, որով արձանագրվել է դատախազության կողմից թույլ տրված հայցային վաղեմության ժամկետի խախտման փաստը, կայացվել է օրեր առաջ՝ 2026 թվականի մարտի 12-ին: ՀՀ հակակոռուպցիոն դատարանը՝ նախագահությամբ դատավոր Լ․ Դրմեյանի, վճռել է մերժել ՀՀ գլխավոր դատախազության հայցն ընդդեմ «Դիվինո» ՍՊԸ-ի (գործունեությունը դադարեցված է) տնօրեն Արտակ Դաշտոյանի՝ պետությանը պատճառված վնասի հատուցում գումար բռնագանձելու պահանջի մասին:
Դատախազությունը դեռևս 2025 թվականի հունիսի 16-ին դիմել էր Հակակոռուպցիոն դատարան և պահանջել Արտակ Դաշտոյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության՝ որպես պետությանը պատճառված վնասի հատուցում բռնագանձել 7 189 979 ՀՀ դրամ գումար: Ըստ դատախազության՝ ընկերության տնօրեն Արտակ Դաշտոյանը պակաս է հաշվարկել և պետական բյուջե չի վճարել նշված չափի հարկերը, ինչի փաստով դեռևս 2022 թվականի հունիսի 1-ին հարուցվել է քրեական վարույթ, որը երկու ամիս անց կարճվել է: Դրանից հետո նույնպես «ԴԻՎԻՆՈ» ՍՊԸ-ի կողմից հարկային պարտավորությունների գծով վճարումներ չեն կատարվել, և ընկերությունը 18.09.2024 թ. կայացված վճռով ճանաչվել է սնանկ, ու դադարել են ընկերության հարկային պարտավորությունները։
Հուլիսի 28-ին դատարանը բավարարել է ՀՀ գլխավոր դատախազության միջնորդությունը՝ հայցի ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ, և 7 189 979 ՀՀ դրամ գումարի չափով արգելանք դրել Արտակ Դաշտոյանին սեփականության իրավունքով պատկանող գույքերի վրա: 2025 թվականի դեկտեմբերի 1-ին կայացած նախնական դատական նիստում պատասխանողի անունից ներկայացվել է միջնորդություն՝ հայցային վաղեմություն կիրառելու վերաբերյալ: Վկայակոչելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի համապատասխան դրույթները՝ պատասխանողը հայտնել է, որ գործով հայցային վաղեմության ընթացքը պետք է սկսված համարել ՀՀ ՊԵԿ հարկային համալիր ստուգումների վարչության 30.05.2022 թվականին կազմված ստուգման ակտի օրվանից, որով ամրագրվել է ենթադրյալ պարտավորությունը, և հենց այդ պահից պետական մարմինները տեղեկացել են կամ պետք է տեղեկացած լինեին ենթադրյալ վնասի մասին։ Այսինքն՝ պահանջ ներկայացնելու իրավունքի իրացման համար անհրաժեշտ բոլոր իրավական և փաստական հիմքերը ձևավորվել են հենց ստուգման ակտի կազմման օրվանից։ Ըստ քաղաքացիական օրենսգրքի ընդհանուր կարգավորումների՝ վնասի հատուցման պահանջի վաղեմության ժամկետը սկսվում է այն օրվանից, երբ վնասի մասին հայտնի է դառնում իրավունք ունեցող կողմին։
Միևնույն ժամանակ, ըստ պատասխանողի՝ հայցային վաղեմության մեկնարկային պահ կարող է դիտվել նաև քրեական վարույթի նախաձեռնման օրը՝ 26.08.2021 թվականը։ Խոսքը վերաբերում է ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության կողմից հարուցված քրեական գործին, որի շրջանակներում արձանագրվել է նույն ենթադրյալ հարկային խախտումը։ Պատասխանողը նշել է, որ դեռևս 31.05.2022 թվականից, երբ ՀՀ ՊԵԿ հարկային համալիր ստուգումների վարչության պետ Թելման Ասատրյանի պաշտոնական գրությամբ ՀՀ ՊԵԿ քննչական վարչությանը փոխանցվել են «Դիվինո» ՍՊԸ-ում իրականացված համալիր հարկային ստուգման բոլոր նյութերը՝ ներառյալ 30.05.2022 թվականի ստուգման ակտը և դրա հիման վրա կազմված ճշգրտված հարկային հաշվարկները, Դատախազությունը պարտավոր էր և իրական հնարավորություն ուներ տեղեկացված լինելու ենթադրյալ հարկային պարտավորությունների, դրանց ծագման հիմքերի և չափի վերաբերյալ, իսկ արդեն 20.06.2022 թվականին, երբ նույն նյութերի հիման վրա Դատախազությանը ներկայացվել է քրեական գործի նախաքննության ժամկետը երկարացնելու մասին միջնորդությունը, որի մեջ մանրամասն արտացոլված են եղել հայտնաբերված խախտումները, ըստ հարկատեսակների կատարված հաշվարկները և դրանցից բխող կոնկրետ հարկային պարտավորությունները, և որին կցված են եղել թե՛ ստուգման ակտի լուսապատճենները, թե՛ հարկային հաշվարկների աղյուսակները՝ ըստ հարկատեսակների, վերջինս փաստացի ամբողջ ծավալով տեղեկացված է եղել հարկային ստուգման արդյունքների և դրանց հետևանքների մասին։ Մինչդեռ պարզվում է՝ Գլխավոր դատախազության կողմից հայցադիմումը Դատարան է ներկայացվել միայն հայցային վաղեմության՝ օրենքով նախատեսված երեք տարվա ընդհանուր ժամկետի ավարտից մոտ մեկ ամիս և տասնվեց օր անց։
Դատարանն իր վճռում արձանագրել է, որ միջնորդությամբ և ներկայացված ապացույցներով հիմնավորվել է, որ հայցը ներկայացվել է հայցային վաղեմության ժամկետի բացթողումով, և այդ հիմքով մերժել է դատախազության հայցը: Դատարանը միաժամանակ արձանագրել է, որ 28․07․2025 թվականի որոշմամբ կիրառված հայցի ապահովման միջոցը պետք է պահպանվի մինչև վճիռն օրինական ուժի մեջ մտնելը, իսկ դրանից հետո՝ վերացվի: Նշենք, որ նշված վճիռը կարող է բողոքարկվել ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանում: Ի դեպ՝ դատական ատյանում պետության շահերի պաշտպանության դատախազության ձախողված փորձին զուգահեռ, հիշյալ գործով անցնող տնտեսվարողը շարունակում է այլ ընկերության անվան տակ Հայաստանում տնտեսական գործունեություն իրականացնել: