211652_close_icon
views-count1155 դիտում article-date 14:14 26-03-2014

Ռոմարիոն` Նեյմարի գոլային «ծարավի» մասին

Բրազիլիայի հավաքականի նախկին հարձակվող, 1994 թվականի աշխարհի չեմպիոն Ռոմարիոն հաջողություն է մաղթել իր հայրենակից Նեյմարին և համոզմունք է հայտնել, որ նա շուտով կկարողանա հագեցնել իր գոլային «ծարավը»: Հիշեցնենք, որ Նեյմարը «Բարսելոնա»-ի կազմում վերջին անգամ գոլի հեղինակ է դարձել փետրվարի 15-ին` Իսպանիայի առաջնության 24-րդ տուրի շրջանակում «Ռայո Վալեկանո»-ի հետ կայացած խաղի ժամանակ: « Ցանկացած խաղացողի մոտ լինում են հաջող և անհաջող ժամանակաշրջաններ: Ներկայումս Նեյմարը աշխարհի լավագույն խաղացողի հետ միևնույն թիմում է հանդես գալիս: Նա շատ բան կարող է սովորել Մեսսիից: Ժամանակին ես էի «Մեսսին» և մյուս խաղացողներն էին ցանկանում որոշ բաներ սովորել ինձանից: Համոզված եմ, որ Նեյմարի կարիերան հաջող կդասավորվի, և նա բազմաթիվ հաճելի պահեր կպարգևի բրազիլացի երկրպագուներին»,-ասել է Ռոմարիոն:

Նմանատիպ նյութեր