211652_close_icon
views-count1900 դիտում article-date 21:02 28-03-2026

«ՔՊ-ն 24-ժամյա ռեժիմով քանդում է 7,5 ամիս հնչեցրած խաղաղության թեզը»․ Ռոբերտ Քոչարյան․ news.am

News.am-ը գրում է․ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը «Հայաստան» դաշինքի անդամների հետ Հրազդան կատարած այցի ժամանակ քաղաքացիների հետ հանդիպմանն անդրադարձել է Հայաստանի առջև ծառացած անվտանգային խնդիրներին։

«Յուրաքանչյուր երկրի կառավարության համար թիվ մեկը հարցն անվտանգության հարցն է։ Եթե կա անվտանգություն, ապա հնարավոր է տնտեսական, սոցիալական և այլ  ծրագրեր իրականացնել։ Եթե չկա անվտանգություն, ապա երկիրը խրվում է խնդիրների մեջ, ներդրումային միջավայրը միանգամից բացասական և ռիսկային է սկսում ընկալվել և այսպես շարունակ։ Անվտանգությունը միայն բանակը չէ, իհարկե, բանակն ամենից կարևոր մասն է, բայց անվտանգությունը նաև ճիշտ քաղաքականություն է, ռազմավարական դաշնակիցներ ունենալն է, կանխատեսումներ անելն ու ճիշտ հաշվարկներով շարժվելն է»,-նշել է Քոչարյանը։

Ռոբերտ Քորաչյանը օգոստոսի 8-ին Վաշինգտոնում տեղի ունեցած եռակողմ հանդիպման և «Թրամփի ուղու» օրինակով է բացատրել, թե ինչպես են ներկայիս իշխանությունները տիրապետում անվտանգության ապահովման գործիքակազմին։

««Թրամփի ուղու» շուրջ այնպիսի աղմուկ հանեցին, թվում էր, թե միլարդավոր դոլաներ կգան, երկիրը կծաղկի, աշխարհի խաչմերուկ կդառնա։ Ինչ էինք ասում մենք․ ասում էինք՝ ԱՄՆ-ը երևացող տնտեսական շահեր այս տարածաշրջանում չունի և մենք տեսնում ենք, որ սա ավելի շատ կապված է Իրանի սահմանի հետ։ Հայաստանի ընդամենը 26 տոկոսն այդ ծրագրում այդ ամենի խոսուն վկայությունն էր։ Անցել է 8 ամիս, հիմա այդ նախագծի մասին ո՞վ է խոսում․ ոչ ոք։ Մեր ունեցած կանխատեսումը, ցավոք, ամբողջությամբ իրականություն դարձավ։ Բայց Հայաստանում արդուկն ու սառնարանն էլ միացնեիր, բոլորն այդ նախագծի մասին էին խոսում՝ որպես դարակազմիկ մի բանի»,-հավելել է ՀՀ երկրորդ նախագահը։

Ռոբերտ Քոչարյանը հիշեցրել է, որ իրենք առաջարկում էին ընդլայնել «Թրամփի ուղու» ծրագիրը և ներգրավել երկրներ, որոնց նկատմամբ Իրանն ունի վստահություն։

«Այդ դեպքում ծրագրի հետ խնդիր չէինք ունենա։ Կամ առաջարկում էինք Մեղրիով անցնող 42 կմ երկարությամբ հատվածը կառուցել մեր միջոցներով, այլ ոչ թե այլ երկրի տրամադրեինք մեր տրանզիտային ամենամեծ ներուժ ունեցող հողակտորը։ Հիմա կյանքը ցույց տվեց, որ այս իշխանությունը կա՛մ խաբում էր, կա՛մ չի կարողանում կանխատեսել»,-նշել է նա։

ՀՀ երկրորդ նախագահն անդրադարձել է նաև օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև նախաստորագրված «Խաղաղության համաձայնագրին»։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Նմանատիպ նյութեր