211652_close_icon
views-count1252 դիտում article-date 11:04 07-11-2026

Ինչի՞ մենք պետք է կարողանանք ինչ որ տեղ տեղափոխվել, իսկ հարեւան երկիրը՝ չկարողանա. ԱԽ քարտուղար․ news. am

News.am-ի փոխանցմամբ՝ TRIPP նախագիծը ոչ միայն տնտեսական և լոգիստիկ ենթակառուցվածք է, այլև խաղաղության ամրապնդման, առևտրի զարգացման և տարածաշրջանային անվտանգության կայունացման գործիք։ Համաշխարհային հայկական երկրորդ գագաթնաժողովում նման տեսակետ է հայտնել Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանը։

Պատասխանելով հարցին, թե արդյոք TRIPP-ը պետք է դիտարկել առաջին հերթին որպես տնտեսական նախագիծ, թե որպես քաղաքական և ռազմաանվտանգային նշանակություն ունեցող նախաձեռնություն՝ Սիմոնյանը հայտարարել է, որ այդ մոտեցումները միմյանց չեն հակասում։

«Կարծում եմ՝ երկու կողմերն էլ ճիշտ են, բացի երրորդ մոտեցումից, ըստ որի՝ մինչև խաղաղության պայմանագրի ստորագրումը նախագիծը չի կարող իրագործվել և խաղաղություն չի բերի», — ասել է նա։

Սիմոնյանի խոսքով՝ տարածաշրջանում ձգձգվող խնդիրների պատճառներից մեկն այն է, որ Հայաստանը տասնամյակներ շարունակ փաստացի մեկուսացրել է իրեն տարածաշրջանային գործընթացներից, իսկ հարևան երկրների տրանսպորտային կապերի զարգացումն ընկալել որպես սեփական շահերին ուղղված սպառնալիք։

«Մենք կարծում ենք, թե ապրում ենք ինչ-որ այլ տեղ, և մեզ պահում ենք դրան համապատասխան։ Օրինակ՝ եթե ադրբեջանցին պետք է մի տեղից մյուսը գնա, մեզ համար դա անընդունելի է, անթույլատրելի ու անհասկանալի։ Բայց ինչո՞ւ մենք պետք է տեղաշարժվելու հնարավորություն ունենանք, իսկ հարևան երկիրը չունենա և, առավել ևս, դրա համար ավելի թանկ վճարի։ Ինչո՞ւ պետք է ստեղծենք մի իրավիճակ, որտեղ մեզ օտար են ընկալում հենց մեր տարածաշրջանում», — հայտարարել է ԱԽ քարտուղարը։

Ավելին՝ սկզբնաղբյուրում․

Նմանատիպ նյութեր