211652_close_icon

2008 թվականի մարտի 1-ից հետո պաշտոնի եմ եղել 1 ամիս 8 օր. ՄԻԵԴ-ի որոշումն ինձ չի ուղղված. Ռոբերտ Քոչարյան

views-count1255 դիտում article-date 15:19 07-10-2025
Ես ընդամենը 2008 թվականի մարտի 1-ից հետո պաշտոնի եմ եղել 1 ամիս 8 օր: Այս մասին ասուլիսին հայտարարել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

«ՄԻԵԴ-ի որոշումն ինձ չի ուղղված, ուղղված է նրանց, ովքեր բավարար ջանքեր չեն գործադրել սպանությունները բացահայտելու համար, եթե գործադրեին, իրենք իրենց վրա դուրս կգային»,-ասել է Քոչարյանը:

Հիշեցնենք, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը սեպտեմբերի 18-ին հրապարակել է «Ֆարմանյանն ընդդեմ Հայաստանի»՝ Մարտի 1-ի զոհերի գործով վճիռը՝ արձանագրելով Հայաստանի Հանրապետության կողմից մի շարք խախտումներ։

Նմանատիպ նյութեր