Հիվանդանոցում Գյումրու շուրջօրյա խնամքի կենտրոնի 86-ամյա բնակչուհի է մահացել․ 2 քրեական վարույթ է նախաձեռնվել․ Aravot
Aravot.am-ի տեղեկություններով, Շիրակի մարզի իրավապահների ուշադրության կենտրոնում է հայտնվել Գյումրու շուրջօրյա խնամքի կենտրոնի տարեց բնակիչներից մեկի՝ 86-ամյա Լ.Դ.-ի մահվան հանգամանքը։
Նա մահացել է հունիսի 8-ին՝ Գյումրի բժշկական կենտրոնում։ Նրա մահից անմիջապես հետո Շիրակի մարզի քննչական վարչությունում հետո մեկը մյուսի հետևից նախաձեռնվել են երկու տարբեր քրեական վարույթներ․ նախ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 166 հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, այն է՝ «Առողջությանը ծանր վնաս պատճառելը», իսկ վերջերս ՀՀ Քրեական օրենսգրքի 187 հոդվածի 2-րդ մասի, այն է՝ «Բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը» հատկանիշներով։ Դիակի դատաբժշկական փորձաքննությամբ պարզվել է, որ նրա մահվան պատճառ հանդիսացել է բազմաօրգանային անբավարարությունը՝ պայմանավորված ստամոքսի կալյոզ, խոց կայացած արյունահոսությամբ, հայտնաբերվել է նաև «ձախ սրունքի մեծ ոլոքի միջային կոճի փակ կոտրվածք», որը, ըստ փորձաքննության, պատճառվել է բութ առարկայի առնվազն մեկ ներգործությամբ՝ Գյումրի բժշկական կենտրոն ընդունվելուց ոչ շատ առաջ, հնարավոր է՝ բարձրությունից վայր ընկնելու հետևանքով, ինչը դասվում է առողջության ծանր վնասվածքների շարքին և մահվան պատճառ չի հանդիսանում։
Ավելին՝ սկզբնաղբյուրում․