211652_close_icon
views-count1471 դիտում article-date 11:40 28-03-2026

Իշխանության սնման աղբյուրը ագրեuիան է, որի չափաբաժինը ընտրություններին ընդառաջ անընդհատ աճում է․ Տիգրան Աբրահամյան

Իշխանության սնման աղբյուրը ագրեսիան է, որի չափաբաժինը ընտրություններին ընդառաջ անընդհատ աճում է։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

«Թվում է, թե ռեժիմի ներկայացուցիչները տարբեր թեմաներով կամ իրադարձություններով են խոսում, ակտիվություն ապահովում, սակայն դրանց առանցքը ոչ թե միտքն է, այլ ագրեսիայի գեներացումը։

Վախի ու ահաբեկման մեխանիզմները կոնկրետ նպատակ ունեն՝ մարդկանց հետ պահելու հասարակական և քաղաքական ակտիվությունից, ինչը իշխանությունը տարբեր փուլերում կիրառել է»,- գրել է Աբրահամյանը։

Նմանատիպ նյութեր