211652_close_icon

Արցախի դեմ իրականացված Ադրբեջանի ագրեuիան տեղի ունեցավ ՀՀ իշխանությունների և միջազգային դերակատարների լուռ կոնսեսուսի ու հանցավոր անգործության պայմաններում․ Աբրահամյան

views-count847 դիտում article-date 09:23 19-09-2025
2023 թվականի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ իրականացված ադրբեջանական հարձակման հետևանքով ունեցել ենք 244 զոհ, որից 11-ը` քաղաքացիական անձինք:  

Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

«Այս պահի դրությամբ, 11 անձ համարվում է անհայտ կորած:

Այս գործողության հետևանքով շուրջ 2 տասնյակ հայեր ադրբեջանական գերությունում են և նրանց նկատմամբ կեղծ դատավարություններ են տարվում:

Ադրբեջանական հարձակմանը նախորդել էր 2022 թվականի Պրահայի հայտնի գագաթնաժողովը, որտեղ Փաշինյանը համաձայնության էր եկել Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու վերաբերյալ:

Դրան հետևեց արցախյան դաժան բլոկադան, որի կրիտիկական պահին էլ սկսվեց ադրբեջանական հարձակումը:

Այս ագրեսիան տեղի ունեցավ ՀՀ իշխանությունների և միջազգային դերակատարների լուռ կոնսեսուսի ու հանցավոր անգործության պայմաններում. Արցախը հայաթափվեց, իսկ դրան զուգահեռ միջազգային իրավունքն իր մահն արձանագրեց:

Հավերժ փառք հայրենիքի պաշտպանության համար նահատակվածներին:

Շուտափույթ վերադարձ ադրբեջանական բանտում գտնվող բոլոր հայերին»,-գրել է Աբրահամյանը։

Նմանատիպ նյութեր