211652_close_icon
views-count295 դիտում article-date 23:44 26-03-2026

Մենք վստահում ենք ԱՄՆ իրավական համակարգին. Մադուրոյի որդի

Վենեսուելայի գերեվարված նախագահ Նիկոլաս Մադուրոյի որդին, որի հայրը հինգշաբթի ներկայացել է Նյու Յորքի դատարան, AFP-ին հայտարարել է, որ վստահում է ԱՄՆ իրավական համակարգին, սակայն, ըստ նրա, գործը խաթարվել է իր ծնողների առևանգմամբ։

«Մենք վստահում ենք ԱՄՆ իրավական համակարգին»,- Կարակասում հայտարարել է Նիկոլաս Մադուրո Գուերան՝ օրենսդիր, որը հայտնի է նաև որպես «Նիկոլասիտո» կամ «Փոքրիկ Նիկոլաս»։


Նիկոլաս Մադուրոն նաև նշել է, որ դատավարությունն ի սկզբանե անօրինական է եղել՝ «ռազմական գործողության ընթացքում ընտրված նախագահի գերեվարման, առևանգման պատճառով»։

Վենեսուելայի պաշտոնանկ արված նախագահ Նիկոլաս Մադուրոն հինգշաբթի ներկայացել է Նյու Յորքի դատարան երկրորդ անգամ՝ ԱՄՆ ուժերի գիշերային ռեյդի ժամանակ գերեվարվելուց հետո։

63-ամյա Մադուրոն և նրա կինը՝ Սիլիա Ֆլորեսը, գրեթե երեք ամիս պահվում են Բրուքլինի բանտում՝ ինչ զույգին հունվարի սկզբին ԱՄՆ հատուկ նշանակության ուժերն առևանգել են Կարակասի իրենց նստավայրից։

Նմանատիպ նյութեր