Դիեգո Մարադոնա. Մենք բոլորս Մադուրոյի զինվորներն ենք
Արգենտինական ֆուտբոլի լեգենդ Դիեգո Մարադոնան ժամանել է Վենեսուելա և իր զորակցությունն է հայտնել երկրի նախագահ Նիկոլաս Մադուրոյին:
«Մենք բոլորս Մադուրոյի զինվորներն ենք, մեծ հայրենիքի զինվորները: Ես Վենեսուելա եմ եկել Մադուրոյին աջակցելու համար, ամբողջ սրտով եմ ձգտել այստեղ լինել:
Շնորհավորում եմ Մադուրոյին, որ նա ժողովրդի կողմից է խաղում՝ դիմադրելով ընդդիմության գրոհներին: Տեսնում եմ, որ նա երբեք զգոնությունը չի թուլացնում», ասել է Մարադոնան:
Մադուրոն Մարադոնային լուսանկար է նվիրել, որտեղ վերջինս Վենեսուելայի նախկին նախագահ Ուգո Չավեսի հետ է պատկերված: Բացի այդ, նրրան մասնակցել են ընկերական հանդիպմանը, որը կայացել է երկրի մայրաքաղաք Կարակասի մոտ գտնվող ռազմաբազայում:
Մարադոնան նաև հայտնել է, որ 2018 թվականի աշխարհի առաջնության ժամանակ աշխատելու է վենեսուելական Telesur հեռուստաալիքում:


