211652_close_icon
views-count2288 դիտում article-date 13:25 21-12-2014

Մենք հավատում ենք ձեզ` երիտասարդ երկրապահներ, ինչպես ինքներս մեզ ենք հավատում եւ վստահում. Մանվել Գրիգորյան

«Երիտասարդ սերնդի նկատմամբ իմ վստահությունն ամրապնդվել է դեռ Արցախյան պատերազմի օրերին, երբ մեր կողքին իրենց քաջ արարքներով աչքի էին ընկնում տասնյակ պատանիներ, հարյուրավոր երիտասարդներ»: Այս մասին այսօր` դեկտեմբերի 21-ին, «Երիտասարդ երկրապահ» կառույցի համագումարին ասաց ԵԿՄ վարչության նախագահ, Արցախի հերոս, Զորավար, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանը: Նրա ելույթը [b][color=#EF2929]SHAMSHYAN.com[/color][/b]-ը ներկայացնում է ստորեւ. «Հարգարժան ներկաներ, պատվիրակներ, հյուրեր: Այսօր 5-րդ համագումարն է անցկացնում «Երիտասարդ երկրապահ» կառույցը: Կառույց, որն այս օրերին նշում է նաեւ հիմնադրման տասնամյա հոբելյանը: Շնորհավորում եմ եռասերունդ «Երկրապահ կամավորականների միությանը»` այս տոնական իրադարձության կապակցությամբ: Շնորհավորում եմ աշխարհասփյուռ երկրապահ հայ ժողովրդին: Պատանի եւ երիտասարդ երկրապահական կառույցների հիմնումն ու հզորացումը Սպարապետ Վազգեն Սարգսյանի ժառանգությանը տեր կանգնելու ամենաճիշտ ուղին էր: «Երիտասարդ երկրապահ» կառույցը առանցքային նշանակություն ունի երկրապահական ընտանիքում սերունդների կապը երաշխավորելու տեսանկյունից: Հարգելի մեր երիտասարդներ, ես տեսել եւ գնահատում եմ ձեր հոգատարությունը կրտսեր սերնդի նկատմամբ, որոնց համար դուք ավագ եղբայրներ եւ քույրեր եք՝ ճիշտ, հայեցի դաստիարակության կենդանի օրինակ: Երիտասարդ երկրապահն այսօր, առհասարակ, հայրենասիրության օրինակ է հայ երիտասարդության համար: Ես, որպես «Երկրապահ կամավորականների միության» վարչության նախագահ, ընդգծեմ, որ «Երկրապահ»-ում երիտասարդները դաստիարակվում, կրթվում են որպես լիարժեք հայ. նրանք դառնում են Հայաստանի Հանրապետության լիարժեք քաղաքացի՝ պիտանի մարդ հայրենիքի, պետության եւ իրենց ընտանիքների համար: Մեր երիտասարդները գիտակցում են, խորը ըմբռնումով են մոտենում փաստին, որ իրենք են Հայաստանի վաղվա տերերը, որ իրենցն է այս հայրենիքը: Հարգելի երիտասարդներ, դուք պարտավոր եք ձեր օրինակով վարակել ողջ հայ երիտասարդությանը, ճիշտ ուղի ցույց տալ ամենքին: Ավագ սերնդի երկրապահների, Արցախյան պատերազմի մասնակիցների անունից վստահեցնում եմ՝ մենք հավատում ենք նոր սերնդին, մենք հավատում ենք ձեզ, երիտասարդ երկրապահներ, ինչպես ինքներս մեզ ենք հավատում եւ վստահում: Երիտասարդ սերնդի նկատմամբ իմ վստահությունն ամրապնդվել է դեռ Արցախյան պատերազմի օրերին, երբ մեր կողքին իրենց քաջ արարքներով աչքի էին ընկնում տասնյակ պատանիներ, հարյուրավոր երիտասարդներ: Ես համոզված եմ, որ Հայաստան պետությունը ժառանգում ենք արժանավոր, հայրենասեր, սխրանքների պատրաստ սերնդի, մարդկանց, ովքեր տեր են կանգնելու մեր հաղթանակներին, պահպանելու եւ ավելացնելու են մեր նվաճումները: Երկրապահաբար դաստիարակված երիտասարդներն են, որ այսօր էլ, անհրաժեշտության դեպքում՝ անգամ կյանքի գնով, կարողանում են կանխել մեր պետության թշնամիների դիվերսիոն թափանցումների փորձերը, կարողանում են ամենահզոր բանակներին հիացնող ժամանակակից ռազմական օպերացիաներ ծրագրել եւ իրականացնել: Բարի երթ եմ մաղթում ձեր համագումարին եւ բեղմնավոր աշխատանք, սիրելի երիտասարդներ»: Ինչպես ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2014/12/21/37834/]հայտնել էր[/url] [b][color=#EF2929]SHAMSHYAN.com[/color][/b]-ը, այսօր տեղի է ունեցել Երիտասարդ երկրապահ կազմակերպության 5-րդ համագումարը: SHAMSHYAN.com-ի թղթակիցը տեղեկացրել էր, որ մինչ աշխատանքները սկսելը՝ ներկաները մեկ րոպե լռությամբ հարգել են նահատակված երկրապահների հիշատակը: Համագումարը մեկնարկել էր ԵԿՄ «Երիտասարդ երկրապահ» կազմակերպության կատարած աշխատանքների մասին ֆիլմի դիտմամբ. եւս մեկ անգամ ընդգծվել էր, որ ԵԿՄ նախագահ, Արցախի հերոս, Զորավար, ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանը Վազգեն Սարգսյանի արժանի հետնորդն է, ով կարողացել է կյանքի կոչել եռասերունդ երկրապահի գաղափարը՝ եւս մեկ անգամ հաստատելով, որ «Երիտասարդ երկրապահ» կազմակերպությունը գործում է ինչպես մարզերում, այնպես էլ գյուղերում եւ բուհերում: Այնուհետեւ օրհնության կարգ էր կատարել ԵԿՄ հոգեւոր առաջնորդ հայր Ահարոնը: Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի

Նմանատիպ նյութեր