211652_close_icon
views-count1018 դիտում article-date 15:23 06-10-2024

Սարգիս Խանդանյանը, որպես ԵԱՀԿ առաքելության ղեկավար, կհետևի Ուզբեկստանի ընտրություններին

Իռլանդիայում կայացել է Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանը: Տեղեկացնում են ՀՀ ԱԺ-ից։

Դուբլին են մեկնել նաև մեր երկիրը ներկայացնող պատգամավորները՝ պատվիրակության ղեկավար Սարգիս Խանդանյանի գլխավորությամբ: Քննարկվել են ԵԱՀԿ-ի տարածաշրջանում ընթացող հակամարտություններին վերաբերող հարցեր:

Ըստ աղբյուրի՝ ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը նշանակվել է Ուզբեկստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններում ԵԱՀԿ առաքելության ղեկավար:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր