211652_close_icon
views-count349 դիտում article-date 10:34 21-03-2026

Մենք հպարտանում ենք մեր երկրի քուրդ քաղաքացիների հաջողություններով և ձեռքբերումներով․ Փաշինյանը շնորհավորել է Հայաստանի քրդական համայնքին՝ Նավրոզի առիթով

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի քրդական համայնքին՝ Նավրոզի առիթով։

«Հայաստանի Հանրապետության քրդական համայնքի հարգելի ներկայացուցիչներ,

Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ  Նոր տարվա՝ Նավրոզի առիթով:

Գարնանային վերազարթոնքը խորհրդանշող տոնի առթիվ նոր հաջողություններ եմ մաղթում մեր երկրում ապրող բոլոր քրդերին, ովքեր որպես մեր հասարակության կարևոր մաս՝ ուրույն երանգ են հաղորդում երկրի հասարակական ու մշակութային կյանքին:

Մենք հպարտանում ենք մեր երկրի քուրդ քաղաքացիների հաջողություններով և ձեռքբերումներով, նաև արձանագրում ենք  առկա խնդիրները, որոնք պետք է հաղթահարենք մեր ստեղծագործ աշխատանքով:

Համոզված եղեք, որ պետությունն ուշադիր է ու շահագրգիռ Հայաստանում բնակվող ազգային փոքրամասնությունների համայնքների զարգացման հարցում:

Քրդական համայնքի սիրելի ներկայացուցիչներ,

Կրկին շնորհավորելով ձեզ այս գեղեցիկ տոնի առթիվ՝ մաղթում եմ ձեր ընտանիքներին լիություն ու համերաշխություն, ձեր համայնքին՝ զարգացման նոր ծրագրերի իրականացում: Շնորհավոր Նավրոզ»:

Նմանատիպ նյութեր