211652_close_icon
views-count2047 դիտում article-date 18:17 20-03-2026

86 տարեկանում մահացել է հոլիվուդյան լեգենդար դերասան Չակ Նորիսը

86 տարեկանում մահացել է աշխարհահռչակ դերասան Չակ Նորիսը, տեղեկությունը հայտնում է TMZ-ն։

Չակ Նորրիսը նկարահանվել է բազմաթիվ ֆիլմերում, առավել հայտնի է դարձել մարտաֆիլմերում իր դերերով։

Նա նաև մարտարվեստի վարպետ էր. 1968-ից 1974 թվականներին  կարատեի աշխարհի չեմպիոն էր։

Երեկ դերասանի ինքնազգացողությունը վատացել էր, նրան տեղափոխել էին հիվանդանոց։

Չակ Նորիսն իր 86-ամյակը մարտի 10-ին էր նշել։

Նմանատիպ նյութեր