211652_close_icon
views-count523 դիտում article-date 15:35 17-08-2026

36 տարեկանում մահացել է հոլիվուդյան դերասանուհի Հեյդեն Փանեթիերը

Հոլիվուդյան դերասանուհի Հեյդեն Փանեթիերը մահացել է 36 տարեկանում։ Այս մասին հաղորդում է CNN-ը, որին ուղարկվել է դերասանուհու հոր տարածած հաղորդագրությունը։

«Խորը վշտով կիսվում ենք մեր սիրելի Հեյդենի ողբերգական մահվան լուրով։ Նա անհավանական լույս էր և բնության ուժ, որն անսահման սեր և ուրախություն էր բերում իրեն ճանաչող յուրաքանչյուրին և միլիոնավոր մարդկանց, որոնք դիտում էին նրան էկրանին», - ասել է դերասանուհու հայր Սկիփ Փանեթիերը։

Թե ինչ հանգամանքներում է դերասանուհին մահացել, չի հաղորդվում։

Փանեթիերը հայտնի էր «Հերոսներ» և «Նեշվիլ» հեռուստասերիալներում կերտած դերերով։

Նմանատիպ նյութեր