101 տարեկանում մահացել է մոլորակի ամենատարեց դերասան, ԽՍՀՄ վաստակավոր արտիստ Վլադիմիր Զելդինը
Մոսկվայում 101 տարեկան հասակում կյանքից հեռացել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, կինոի և թատրոնի հայտնի դերասան Վլադիմիր Զելդինը։
Այդ մասին հայտնել է Զելդինի կինը՝ Իվետա Կապրալովան։ Դերասանը մահացել է այսօր առավոտյան՝ Սկլիֆոսովսկու անվան կինիկայում։
2016 թվականի փետրվարի 10-ին լրացել էր Զելդինի ծննդյան 101-ամյակը։ Նա 3 աբաթ շարունակ բուժման կուրսեր էր անցել զինվոական հոսպիտալում, իսկ հոկտեմբերի 29-ին տեղափոխվել Սկլիֆոսովսկու կլինիկա։
Նրա անունը ներառվել է Գինեսի ռեկորդների գրքում՝ որպես մեր մոլորակի ամենատարեց դերասան։
Նա հայտնի էր հանդիսատեսին այնպիսի ֆիլմերից, ինչպիսիք են «Դիմակահանդեսային գիշեր»-ը, «10 նեգրիկներ»-ը, «Քեռի Վանյա»-ն, «Ճերմակազգեստ կինը» և այլն: