Չակ Նորիսը նշում է 75 ամյակը
Այսօր ամերիկացի հայտնի կինոդերասան և պրոդյուսեր Չակ Նորիսը, որի իսկական անունը Կարլոս Ռեյ է, նշում է 75 ամյակը:
1968թ-ին նա չեմպիոն է դարձել պրոֆեսիոնալ կարատե սպորտաձևում: Կինոաշխարհում կարիերան սկսել է 1972թ-ին` «Վիշապի ճանապարհը» ֆիլմում նկարահանվելով, իսկ 1977թ-ին Չակ Նորիսը խաղացել է իր առաջին գլխավոր դերը` «Օրինախախտը» ֆիլմում: