211652_close_icon
views-count1339 դիտում article-date 18:28 19-03-2026

Մինչև նախարար դառնալը շատ ավելի բարձր աշխատավարձ եմ ստացել. Արսեն Թորոսյանը՝ 7,000 եվրո արժողությամբ հեծանիվ ունենալու մասին

Մինչև պաշտոնյա դառնալը շատ ավելի բարձր աշխատավարձ եմ ստացել, քան նախարար դառնալուց հետո: Tert.am-ի փոխանցմամբ, այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը՝ ի պատասխան 7,000 եվրո արժողությամբ հեծանիվ գնելու մասին հարցին:

«Իմ հեծանիվի գումարը իմ հայտարարագրում գրված է, ուրախ եմ, որ մամուլը մեզ այլևս չի կարող մեղադրել անհայտ փողերով 200,000 դոլարանոց մեքենա գնելու մեջ, և մեղադրում է մեր սեփական աշխատած գումարով հեծանիվ առնելու մեջ:

Իմ նախասիրությունն է՝ դա եմ առնում, 7,000 եվրոյի մեքենա չեմ առել, հեծանիվ եմ առել, ինչն է խնդիրը: Իմ օրինական եկամուտներով առած գույք է, ինչ կարևոր է՝ ճոխություն է, թե ոչ: Ուրախ եմ, որ 2026 թվականին ՀՀ նախարարը կարող է մեղադրվել հեծանիվ ունենալու մեջ, այդ թվում 7,000 եվրոյանոց, պետք չէ այդքան ընկնել, հարգելի գործընկերներ»,- նշել է նա:

Նմանատիպ նյութեր