211652_close_icon
views-count931 դիտում article-date 22:05 16-03-2026

Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան անդրադարձել է Սուրեն Աղաջանյանի փայլուն հաղթանակին

Սերբիայի Զրենյանին քաղաքում ավարտված հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի Մ-23 առաջնությունում Հայաստանի հավաքականի ներկայացուցիչ Սուրեն Աղաջանյանը ողջ ընթացքում աչքի է ընկնել անկասելի և գրագետ գոտեմարտերով։

Ոսկե մեդալի համար վճռորոշ գոտեմարտում հայ ըմբիշի մրցակիցը Վրաստանի ներկայացուցիչ Գիորգի Կոչալիձեն էր։ Աղաջանյանին ընդամենը երկու րոպե է պահանջվել մրցակցի նկատմամբ լիակատար առավելության հասնելու համար. հանդիպումն ավարտվել է ժամանակից շուտ՝ 9։0 հաշվով։

Նախքան եզրափակիչ դուրս գալը, նա մեկը մյուսի հետևից տպավորիչ հաղթանակներ է տոնել Լեհաստանի, Դանիայի և Ֆրանսիայի մարզիկների նկատմամբ։

Հայ ըմբիշի այս գերազանց ելույթները աննկատ չեն մնացել նաև Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի ուշադրությունից։ UWW-ի մամուլի ծառայությունն իր պաշտոնական էջերում հատուկ անդրադարձել է հայ մարզիկի հաղթանակին և հրապարակել եզրափակչի տեսանյութը՝ կատարելով հետևյալ գրառումը.

«Սուրեն ԱՂԱՋԱՆՅԱՆԸ նվաճում է Եվրոպայի Մ-23 առաջնության ոսկե մեդալը 60 կգ քաշային կարգում: Դիտե՛ք նրա ամբողջական եզրափակիչ գոտեմարտը UWW+-ում»։

Նմանատիպ նյութեր