211652_close_icon
views-count298 դիտում article-date 19:38 16-03-2026

Խորապես վստահ եմ՝ Ղազախստանում սահմանադրական բարեփոխումները նոր լիցք կհաղորդեն Երևանի և Աստանայի միջպետական ռազմավարական գործընկերությանը․ Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել  Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևին՝ սահմանադրական հանրաքվեի հաջող անցկացման առիթով:

Ուղերձում նշված է.

«Ընդունեք իմ անկեղծ շնորհավորանքները սահմանադրական հանրաքվեի հաջող անցկացման առիթով, որը հիմնարար քայլ է Ձեր կողմից հռչակված «Արդար Ղազախստանի» կառուցման ուղղությամբ:

Համաժողովրդական քվեարկության արդյունքներով վերստին դրսևորվեց Ղազախստանի Հանրապետության քաղաքացիների պատասխանատու վերաբերմունքը՝ օրենքի գերակայության պայմաններում երկրի անկախության ու ինքնիշխանության ապահովման, բարեկեցիկ և արդիական հասարակություն կառուցելու գործում:

Խորապես վստահ եմ, որ Ղազախստանում սահմանադրական բարեփոխումները նոր լիցք կհաղորդեն Երևանի և Աստանայի միջպետական ռազմավարական գործընկերությանը՝ ի նպաստ մեր ժողովուրդների բարեկամության ամրապնդման:

Ի սրտե մաղթում եմ Ձեզ նորանոր հաջողություններ պետական գործունեության մեջ, քաջառողջություն և բարօրություն»:

Նմանատիպ նյութեր