Նա վաղուց արդեն պետք է տիտղոսային մենամարտ ստանար․ Օլիվեյրան՝ Ծառուկյանի մասին
BMF գոտու նոր չեմպիոն Չարլզ Օլիվեյրան խոսել է Արման Ծառուկյանի հետ հնարավոր ռևանշի մասին՝ ընդգծելով, որ հայ մարտիկը նախ պետք է կարգավորի հարաբերությունները UFC-ի ղեկավարության հետ։
«Արդյո՞ք ինձ հետաքրքիր է Արմանի հետ մենամարտը։ Նրա խնդիրներն ինձ հետ չեն, այլ UFC-ի հետ։ Նա վաղուց արդեն պետք է տիտղոսային մենամարտ ստանար, սակայն այժմ պետք է լուծի պրոմոուշենի հետ ունեցած իր խնդիրները»,- ասել է Օլիվեյրան մամուլի ասուլիսում։
Օլիվեյրան իր վերջին մենամարտն անցկացրել է մարտի 8-ին՝ Լաս Վեգասում կայացած UFC 326 մրցաշարի գլխավոր իրադարձության շրջանակներում՝ մրցավարների միաձայն որոշմամբ հաղթելով Մաքս Հոլոուեյին և նվաճելով BMF գոտին։ Բրազիլացու ակտիվում այժմ կա 37 հաղթանակ, 11 պարտություն և 1 չկայացած մենամարտ։
Օլիվեյրան և Ծառուկյանը հանդիպել են 2024 թվականի ապրիլին՝ պատմական UFC 300 մրցաշարում, որտեղ մրցավարների ոչ միաձայն որոշմամբ հաղթող էր ճանաչվել Արման Ծառուկյանը։