211652_close_icon

Ծառուկյանն ավելի արժանի էր չեմպիոնական մենամարտ ստանալուն, քան Օլիվեյրան․ Մախաչևի մենեջեր

views-count1642 դիտում article-date 21:11 20-05-2025
UFC-ի թեթև քաշային կարգի նախկին չեմպիոն Իսլամ Մախաչևի մենեջեր Ալի Աբդելազիզը կարծում է, որ Արման Ծառուկյանն ավելի արժանի էր չեմպիոնական մենամարտ ստանալուն, քան Չառլզ Օլիվեյրան, գրում է Red Crorner MMA-ը:

«Օլիվեյրան իր վերջին չորս մենամարտերում երկու հաղթանակ է տարել, կրել երկու պարտություն։ Նույնիսկ Ջասթին Գեյջին ավելի լավ վիճակագրություն ունի, բայց նա հրաժարվեց գոտուց և մենամարտեց Մաքս Հոլոուեյի հետ, ինչպես նաև նոկաուտի ենթարկեց Դասթին Պորյեին։

Պորյեն նույնպես տիտղոսային մենամարտ է ստացել վարկանիշի 12-րդ համարին հաղթելու շնորհիվ։ Հուքերը վնասվածք ստացավ, դրա պատճառով Գեյջին մենամարտեց Ֆիզիևի դեմ։
Այս իրավիճակում Ծառուկյանն ավելի արժանի էր չեմպիոնական մենամարտ ստանալուն, քան Օլիվեյրան։ Չեմ կարծում, թե Չառլզը լուրջ խնդիրներ կարող է ստեղծել Արմանի համար»,- նշել է Աբդելազիզը։

Բրազիլացի Չառլզ Օլիվեյրան հունիսի 29-ին UFC-317-ում կմենամարտի վրացի Իլյա Տոպուրիայի հետ ու կվիճարկի Իսլամ Մախաչևի` թեթև քաշային կարգում ազատած չեմպիոնական գոտին։

Նմանատիպ նյութեր