211652_close_icon

Բացարձակապես չվաստակած տիտղոսային մենամարտ՝ Փեդիի համար. Արման Ծառուկյանը՝ Փիմբլեթի կրած պարտության մասին

views-count1792 դիտում article-date 13:12 25-01-2026
UFC-ի թեթև քաշային կարգի վարկանիշային աղյուսակի առաջատար Արման Ծառուկյանը անդրադարձել է բրիտանացի Փեդի Փիմբլեթի պարտությանը։

Հիշեցնենք, որ Փիմբլեթը այսօր՝ հունվարի 25-ին, Լաս Վեգասում կայացած UFC 324 մրցաշարում զիջել է ամերիկացի Ջասթին Գեյջիին՝ թեթև քաշային կարգի ժամանակավոր չեմպիոնական գոտու համար մղվող մենամարտում։

«Ահա թե ինչ է լինում, երբ քեզ հնարավորություններ են նվիրում և արհեստականորեն բարձրացնում վարկանիշային աղյուսակում։ Բացարձակապես չվաստակած տիտղոսային մենամարտ՝ Փեդիի համար։

Շնորհավորում եմ Ջասթինին։ Նա իսկական կամք դրսևորեց և, ի տարբերություն մյուսների, կընդունի մարտահրավերն ու կմենամարտի ինձ հետ», – գրել է Ծառուկյանը իր սոցիալական ցանցի էջում։

Հարկ է նշել, որ մենամարտի գրեթե ողջ ընթացքում Գեյջին բացահայտ առավելություն է ունեցել՝ գերիշխելով մրցակցին։ Ամերիկացի մարտիկը մի քանի անգամ հնարավորություն է ունեցել ժամանակից շուտ ավարտելու պայքարը՝ Փիմբլեթին հասցնելով լուրջ վնասվածքներ։

Armsport

 

Նմանատիպ նյութեր