211652_close_icon
views-count430 դիտում article-date 14:59 10-03-2026

Քննարկվել են Հայաստանի և ԱՄՆ-ի միջև երկկողմ օրակարգին առնչվող հարցեր

Մարտի 6-ին դեսպան Նարեկ Մկրտչյանը, Կալիֆոռնիա կատարած աշխատանքային այցի շրջանակում, Կալիֆոռնիա նահանգի Ալտադենա քաղաքում գործող Թեքեյան մշակութային կենտրոնում հանդիպում է ունեցել Ռամկավար ազատական կուսակցության կենտրոնական վարչության և Արևմտյան Ամերիկայի շրջանային վարչության պատվիրակության, ինչպես նաև համայնքային մի շարք գործիչների հետ։ Այս մասին տեղեկացնում են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից:
 
Հանդիպմանը մասնակցել է նաև Լոս Անջելեսում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոս Աննա Ավետիսյանը։
 
Քննարկվել են Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև երկկողմ օրակարգին առնչվող հարցեր, անդրադարձ է կատարվել երկկողմ հարաբերություններում վերջին զարգացումներին։

Նմանատիպ նյութեր