211652_close_icon
views-count7699 դիտում article-date 12:20 22-02-2025

Արտակարգ դեպք՝ Երևանում․ «ձախ ձեռնաթաթի կտրած վերք» ախտորոշմամբ «Աստղիկ» բժշկական կենտրոն տեղափոխված տղամարդը հայտնել է, որ վնասվածքը ստացել է շարժասանդուղքից վայր ընկելու հետևանքով

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ փետրվարի 20-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մալաթիայի բաժնում տեղեկություն է ստացվել, որ Ոսկերիչների փողոցից շինարարական աշխատանքներ կատարելու հետևանքով «ձախ ձեռնաթաթի կտրած վերք» ախտորոշմամբ «Աստղիկ» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի տղամարդ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն հիվանդանոց է մեկնել ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբը՝ ավագ տեսուչ Հարությունյանի գլխավորությամբ, որտեղ պարզվել է, որ բուժօգնության տեղափոխվածը Երևանի բնակիչ 27-ամյա Արման Բ․-ն է։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Արման Բ․-ն հայտնել է, որ Ոսկերիչների փողոցում ժամը 12։30-ի սահմաններում տեսաձայնագրման սարքերի տեղադրման ընթացքում շարժասանդուղքի կոտրվելու հետևանքով վայր է ընկել և ստացել նշված վնասվածքները:

Դեպքի փաստով ոստիկանության Մալաթիայի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիայի քննչական բաժին։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր