«Այդ մարդուկները շատ փոքր են, որ փորձեն վրեժխնդիր լինել Ռուբեն Հայրապետյանի նկատմամբ»․ Ամրամ Մակինյան․Aravot
«Ես համոզված եմ, այդ մարդուկները շատ փոքր են, որ փորձեն վրեժխնդիր լինել Ռուբեն Հայրապետյանի նկատմամբ։ Տարբեր «կալիբրների» մասին ենք խոսում։ Կարող են միայն քաշքշել եւ մանր-մունր անհարմարություններ ստեղծել պարոն Հայրապետյանի համար։ Վրեժխնդիր լինելու համար մարդիկ գոնե պետք է «կալիբրներով» մի քիչ մոտ լինեն իրար։ Տվյալ դեպքում՝ իմ ժպիտն է առաջացնում»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի եւ նրա ընտանիքի շահերի ներկայացուցիչ Ամրամ Մակինյանը։
Կառավարության նիստում գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը հայտարարեց նախկին պաշտոնյաներին պատկանող Սեւանի ափին գտնվող 23 գույքի մասով նոր հայցի պատրաստման մասին։ Այդ թվում է նաեւ «Հարսնաքար» հյուրանոցային համալիրը։ Այն պատկանում է Հայրապետյանների ընտանիքին։ Բացի այդ, Ռուբեն Հայրապետյանի եւ նրա ընտանիքի անդամներին վերաբերող ենթադրյալ ապօրինի գույքի գործով դատախազությունը հայցի հիմքի եւ առարկայի փոփոխություն է արել, նաեւ նոր բռնագանձման պահանջներ է ներկայացրել։
Ամրամ Մակինյանից հետաքրքրվել էինք՝ Ռուբեն Հայրապետյանի նկատմամբ իշխանության վրեժխնդրությունը խտանո՞ւմ է։ ՀՀ հակակոռուպցիոն դատարանում այսօր դատավոր Կարապետ Բադալյանի նախագահությամբ շարունակվեց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի եւ նրա ընտանիքի ենթադրյալ ապօրինի գույքի գործով քննությունը։ Ենթադրյալ ապօրինի գույքի բռնագանձման մասին ՍԴ որոշումից հետո, դատախազությունը այս գործով էլ հայցի հիմքի եւ առարկայի փոփոխության միջնորդություն էր ներկայացրել։
Ամրամ Մակինյան «Աննա Վարդապետյանը բացարձակ չի կարող օբյեկտիվ լինել։ Աննա Վարդապետյանի կողմից կատարված արարքները բացահայտվել են, լրատվամիջոցները հրապարակել են այդ տվյալները, անգամ քրեական վարույթ է հարուցվել եւ կարճվել (նկատի ունի Նիկոլ Փաշինյանի խորհրդական եղած ժամանակ հենց Ռուբեն Հայրապետյանին վերաբերող քրեական գործի խմբագրումը վերջինիս կողմից-Ն․ Գ․)։
Կգա ժամանակը, օբյեկտիվ գլխավոր դատախազ կլինի, այդ գնահատականները կտա այդ արարքներին։
Ես հիշեցնեմ, որ խմբագրում էր ոչ թե քրեական գործը, այլ անձին որպես մեղադրյալ ներգրավվելու որոշումը․ ամենահիմնական փաստաթուղթը։ Մենք սեւեռված չէինք Աննա Վարդապետյանի վրա, բայց չգիտենք, թե Աննա Վարդապետյանն ինչի է սեւեռված Ռուբեն Հայրապետյանի եւ նրա ընտանիքին վերաբերող քրեական գործերի վրա։
Կարծում ենք՝ տիկին Վարդապետյանի անձնական սեւեռումը պայմանավորված է եղել իր զբաղեցրած պաշտոնով, իր ղեկավարին ծառայություններ մատուցելու մղումով։ Հիմա՝ սեւեռված չենք, բայց ուշադիր նայում ենք եւ փաստագրում ենք այն բոլոր հանցանքները, որոնք տեղի են ունենում»։
Մանրամասն՝ սկզբնաղբյուրում