1547 դիտում
15:36 17-05-2020
ՔԿ-ի «հատկապես կարևոր գործեր» քննող քննիչները ջանք չեն խնայում, որ հանցագործությունից տուժած Ռուբեն Հայրապետյանի որդին դառնա մեղադրյալ, իսկ իրական մեղադրյալը՝ տուժող. Ամրամ Մակինյան
«Կախարդական փայտիկի օգնությամբ դատավարական կարգավիճակները փոփոխության ենթարկվում»,- «Ֆեյսբուքի» իր էջում գրառել է ՀՖՖ նախկին նախագահ, Աժ նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի փաստաբան Ամրամ Մակինյանը: Փաստաբանի գրառումն ամբողջությամբ ներկաայցնում ենք ստորև.
«Մեղադրյալը՝ տուժող, տուժողը՝ մեղադրյալ...
Ահա թե ինչպես են կախարդական փայտիկի օգնությամբ դատավարական կարգավիճակները փոփոխության ենթարկվում...
Քննչական կոմիտեի «հատկապես կարևոր գործեր» քննող քննիչները ջանք չեն խնայում, որ հանցագործությունից տուժած Ռուբեն Հայրապետյանի որդի Ռաֆիկ Հայրապետյանը դառնա մեղադրյալ, իսկ իրական մեղադրյալը՝ տուժող...
Ինչումն է հարցը... տարիներ առաջ Ռաֆիկ Հայրապետյանին պատկանող ընկերության տնօրենն առանց նրա գիտության և թույլտվության՝ խարդախությամբ, ընկերության անվամբ ստացել է տասնյակ միլիոնների հասնող վարկ, գումարը կանխիկացրել և ծախսել անձնական կարիքների համար...
Պարզ մի իրավիճակ...
Եվ հիմա, փոխարենը «հատկապես կարևոր գործերով» զբաղվող քննիչները քննեն այդ փաստը և իրերն իրենց անուններով կոչեն, գնահատական տան առերևույթ հանցանքի կատարմանը, միջոցներ ձեռնարկեն արտերկրում գտնվող մեղադրյալին ՀՀ վերադարձնելու և արդարադատության առջև կանգնեցնելու համար, լծվել են հայտնի պերսոնաժի հատկապես կարևոր իղձերի իրականացմանը՝ ամեն գնով Ռուբեն Հայրապետյանից վրեժ լուծելուն...
Նոր բան ասած չեմ լինի, երբ փաստեմ, որ դարերի պատմություն ունեցող մեր գեներում երբևէ չի եղել ծնողի նկատմամբ ունեցած քենը որդուց հանելու մոլուցքը...
Երևի նոր ժամանակների ներքո ոմանց գենն էլ է փոխվել...
Օ մարդիկ, օ ժամանակներ...
Առողջ եղեք...»:
Նմանատիպ նյութեր
63538 դիտում
15:40 16-03-2020
Հրատապ. այս պահին ապօրինի արգելափակվել է Ռուբեն Հայրապետյանի ելքը ՀՀ-ից, նաև՝ օդակայանից. Ամրամ Մակինյան
Այս բաժնից
1561 դիտում
14:35 22-11-2024
Նոյեմբերի 25-ից ջերմաստիճանը կնվազի 6-10 աստիճանով. սպասվում են տեղումներ