211652_close_icon
views-count1771 դիտում article-date 20:15 06-06-2026

Արտակարգ դեպք` Արարատի մարզում. մինչ հրշեջների ժամանումը սեփական տանն առաջացած կրակի տարածման դեմ պայքարել են քաղաքացիները. օպերատիվ են գործել պարեկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հունիսի 6-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 12:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արարատ գյուղում այրվում է բնակելի տուն։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Արարատի մարզային փրկարարական վարչության Արարատի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները` գումարտակի հրամանատարի տեղակալ Հայկ Հակոբյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Սահակ Թադևոսյանի և վաշտի հրամանատարի տեղակալ Հովհաննես Մանսուրյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Ռոման Ստեփանյանը և Հակոբ Ադամյանը։

Հրշեջ-փրկարարները նախ կանխել են կրակի տարածումը, ապա մարել այն։ 

Ըստ նախնական տեղեկություններով՝ բարեբախտաբար տուժածներ չկան։

Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արարատի բաժնի հերթապահ խումբը` օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ։

Դեպքի փաստով ոստիկանության Արարատի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որտեղ էլ պարզվում են դեպքի հանգամանքները և տան սեփականատիրոջ ինքնությունը։

Լուսանկարները` Սմբատ Պետրոսյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 15+
15+

Նմանատիպ նյութեր