ՊԾ Կոտայքի մարզի գումարտակում ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի էր. Չարենցավանի տարածքում պարեկները հայտնաբերել են ծառին բախված «Nissan Rogue»-ը. պարզվում են վթարի հանգամանքները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ
Այսօր՝ հունիսի 8-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 13:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Սևան-Երևան ավտոճանապարհի Չարենցավանի վարչական տարածքում ծառին բախված ավտոմեքենա կա։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր են ժամանել ՊԾ Կոտայքի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ալբերտ Մարտիրոսյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ, օրվա պատասխանատու Արտակ Ասատրյանի, գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի գլխավորությամբ։
Տեղում պարզվել է, որ տեղեկությունը հավաստի է։
Պարեկները նշված վայրում ծառին բախված հայտնաբերել են «Nissan Rogue» մակնիշի ավտոմեքենա։
Այս պահին պարեկները պարզում են ավտոմեքենայի սեփականատիրոջ, վարորդի, ինչպես նաև արդյոք վթարի հետևանքով տուժած կամ տուժածներ կան, թե ոչ։
Վթարի փաստով ՊԾ Կոտայքի մարզի գումարտակում փաստաթղթեր են կազմվում։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։