211652_close_icon
views-count2659 դիտում article-date 22:29 03-03-2026

ՀԹՖ նախագահը Թբիլիսիում հանդիպել է Վրաստանի սպորտի նախարարի  տեղակալի ու թենիսի ֆեդերացիայի նախագահի հետ

Երկօրյա այցով Վրաստան ժամանած Հայաստանի թենիսի ֆեդերացիայի նախագահ Վարդան Զաքարյանը Թբիլիսիում հանդիպում է ունեցել Վրաստանի սպորտի նախարարի առաջին տեղակալ Իրակլի Մեձմարիաշվիլիի, Վրաստանի թենիսի ֆեդերացիայի նախագահ Ալեքսանդր Մետրեվելիի հետ, տեղեկացնում է Հայաստանի թենիսի ֆեդերացիան։

Կողմերը քննարկել են Վրաստանի և Հայաստանի թենիսի ֆեդերացիաների միջև ապագա համագործակցության և համատեղ մարզումային գործընթացների կազմակերպման հարցերը։

Անդրադարձ է եղել նաև Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրի փակ կորտերում վրացի թենիսիստների ուսումնամարզական հավաքների անցկացման թեմային։

Նմանատիպ նյութեր