211652_close_icon

Դա մեծագույն պատիվ է ինչպես մեր ֆեդերացիայի, այնպես էլ համոզված եմ իմ երկրի համար․ Հայաստանի թենիսի ֆեդերացիայի նախագահ Վարդան Զաքարյան

views-count1090 դիտում article-date 18:25 09-07-2025
Հայաստանի թենիսի ֆեդերացիայի նախագահ Վարդան Զաքարյանն ու գլխավոր քարտուղար Գևորգ Կարամանուկյանը հունիսի 2-7-ը պաշտոնական այցով Միացյալ թագավորությունում էին, որտեղ հետևել են Ուիմբլդոնի մրցաշարի հանդիպումներին։   

Լոնդոնում ՀՀ թենիսի ֆեդերացիայի նախագահը հանդիպել է  թենիսի միջազգային ֆեդերացիայի նախագահ, միջազգային օլիմպիական կոմիտեի անդամ Դեյվիդ Հագերտի հետ։ 

Ճանաչողական և գործնական խոսակցության ընթացքում միջազգային ֆեդերացիայի նախագահին ներկայացվել է Հայաստանում թենիսի վիճակը և զարգացման հեռանկարները։ Վարդան Զաքարյանը մանրամասն ներկայացրել է Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրում կառուցված թենիսի 9 բաց և 4 փակ կորտերի, դրանց հիման վրա թենիսի ակադեմիա ստեղծելու գաղափարը։ Միջազգային ֆեդերացիայի նախագահը խոստացել է ֆինանսական աջակցություն ցուցաբերել Հայաստանի թենիսի ֆեդերացիային՝ նմանօրինակ լավ նախաձեռնությունների համար և ընդունել է ՀԹՖ նախագահի հրավերն ու 2026 թվականին կայցելի Հայաստան։    

Դեյվիդ Հայգերտիի հետ քննարկվել են նաև 2027 թվականի ITF-ի տարեկան ընդհանուր ժողովը Երևանում անցկացնելու, ինչպես նաև 2026 թվականի Դևիսի գավաթի Եվրոպայի 4-րդ գոտու մրցաշարը Հայաստանում կազմակերպելու հարցերը։ 

Քննարկվել են նաև ITF-ի մասնագետների, մարզիչների, մրցավարների, փորձագետների Հայաստան այցերի կազմակերպման և այլ հարցեր։ 

Անգլիա կատարած այցի ընթացքում Վարդան Զաքարյանը հանդիպել է նաև  Եվրոպայի թենիսի ֆեդերացիայի նախագահ Հենրիկ Պեդերսենի հետ։

Եվրոպայի ֆեդերացիայի նախագահը քաջատեղյակ էր Հայաստանում թենիսի բնագավառում եղած լրջագույն փոփոխություններին և գալիք ծրագրերին։

Պարոն Պեդերսենը տեղեկացրել է, որ քննարկվում է 2027-2028 թվականներին թենիսի Եվրոպայի տարեկան ընդհանուր ժողովի անցկացնումը Երևանում․

«Դա մեծագույն պատիվ է ինչպես մեր ֆեդերացիայի, այնպես էլ համոզված եմ իմ երկրի համար»-ընդգծել է Վարդան Զաքարյանը՝ ավելացնելով, որ և՛ ինքը, և՛ ֆեդերացիան ամեն ինչ կանեն այդ   կարևորագույն միջոցառումը լավագույնը կազմակերպելու համար։ 

Այցի վերջում Վարդան Զաքարյանը հանդիպել է Անգլիայի թենիսի ֆեդերացիայի նախագահ Սենդի Փրոքտերի հետ։

Անմիջական մթնոլորտում կայացած հանդիպման ընթացքում նախագահները քննարկել են երկու երկրներում թենիսի զարգացման հնարավոր բոլոր ուղիների, ծրագրերի և աջակցությունների հարցերը։

Վարդան Զաքարյանը խորին շնորհակալություն է հայտնել տիկին Փրոքտերին՝ նրան հրավիրելով Հայաստան։

Հայաստանի ֆեդերացիայի նախագահը շուրջ մեկ տասնյակ այլ հանդիպումներ է ունեցել առանձին երկրների ներկայացուցիչների, թենիսի անվանի մասնագետների և հանրահայտ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր