Հայաստանի թենիսի ֆեդերացիան իր աջակցությունն է ցուցաբերելու, որպեսզի նման նախաձեռնությունները շատ լինեն․ ՀԹՖ նախագահ Վարդան Զաքարյան․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
ՀԹՖ նախագահը ներկա է եղել Վանաձորի թենիսի ակադեմիայի կորտերի բացմանը
Վանաձորի թենիսի ակադեմիայում կայացավ երկու նոր կորտերի բացման արարողությունը։ Ակադեմիայի տնօրեն Հենրիկ Արսենյանի հրավերով կորտերի բացման արարողությանը մասնակցում էր ՀԹՖ նախագահ Վարդան Զաքարյանը։ Հյուրերի թվում էին նաև Լոռու փոխմարզպետը, այլ պաշտոնյաներ։ Վարդան Զաքարյանը նոր կորտում խորհրդանշական առաջին հարվածը կատարեց։
ՀԹՖ նախագահը ողջունելով ներկաներին՝ կարևորեց մարզերում թենիսի ենթակառուցվածքների զարգացումը։
«Շնորհավորում եմ նոր կորտերի կապակցությամբ։ Նման նախագծերը շատ ողջունելի են ու խթան են հանդիսանալու, որ մյուս մարզերում նույնպես կառուցվեն նոր կորտեր, որը կնպաստի մարզաձևի զարգացմանը։ Հայաստանի թենիսի ֆեդերացիան իր աջակցությունն է ցուցաբերելու, որպեսզի նման նախաձեռնությունները շատ լինեն։ Շնորհավորում եմ բոլորիս»,-ասաց Վարդան Զաքարյանը։