211652_close_icon
views-count3391 դիտում article-date 19:45 27-02-2026

Չեն խոսում, թե ինչու խաղաղություն չկա բանակի ներսում, թե ինչու են մեր զինվորները մեկը մյուսին սպանում. իրավապաշտպան

Ամբողջ օրը թմբկահարում են չեղած խաղաղությունից կամ սահմանում զոհեր չունենալու իրողությունից, իսկ թե ինչ է կատարվում բանակի ներսում, չեն խոսում։ Այս մասին գրել է իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը։

«Չեն խոսում, թե ինչու խաղաղություն չկա բանակի ներսում, թե ինչու են մեր զինվորները մեկը մյուսին սպանում։ Մահվան այս դեպքերը վկայում են, թե ինչպիսի մթնոլորտ է բանակում, ինչպիսին է վերահսկողությունը և պատասխանատվությունը զինվորի կյանքի նկատմամբ։ Ոչ մի բացատրություն ընտանիքիներին, թե ինչու են նրանց որդիները կյանքից զրկվում։

Պապիկյանի գործն ընդամենը տարվա վերջին ասուլիսով հանդես գալն ու ասելն է․«Կարգապահության բարձրացման ուղղությամբ էական աշխատանքներ են կատարվել այս տարիների ընթացքում և ես պիտի կարևորեմ 2025 թվականը, որովհետև 2025 թվականին մենք ունենք շոշափելի արդյունքներ»։

Իսկ շոշափելի արդյունքներն, ըստ Պապիկյանի 2025-ին գրանցված 34 մահվան դեպքն է։ Հիմա 2026թ-ն է և սկսում ենք զինծառայողների մահվան դեպքերը հաշվել զրոյից»։

Նմանատիպ նյութեր