211652_close_icon

Արտառոց դեպք՝ Երևանում․ պարեկներին՝ ոչ սթափ վիճակում գտնվող «Tesla»-ի վարորդի նկատմամբ արձանագրություն կազմելու ժամանակ, մոտեցել են 2 քաղաքացիներ, ովքեր դրսևորել են ագրեսիվ և ոչ ադեկվատ վարքագիծ ու հնչեցրել են հայհոյանքներ

views-count3124 դիտում article-date 20:26 26-02-2026
Փետրվարի 14-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները ժամը 00։40-ի սահմաններում, Դերենիկ Դեմիրճյան փողոցում հեռահար լույսերով երթևեկելու համար կանգնեցրել են «Tesla» մակնիշի ավտոմեքենա, որի վարորդին՝ Երևանի բնակիչ 28-ամյա Հովհաննես Մ․-ին սթափության զննություն անցկացնելուց հետո պարզվել է, որ նա գտնվում է ոչ սթափ վիճակում և արձանագրություն կազմելու ժամանակ պարեկներին են մոտեցել 2 այլ քաղաքացիներ, ովքեր դրսևորելով ագրեսիվ և ոչ ադեկվատ վարքագիծ հնչեցրել են սեռական բնույթի հայհոյանքներ, խոչնդոտել են պարեկների ծառայությանը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարեկների կողմից օրինական պահանջ ներկայացնելուց, բազմաթիվ հորդորներից և ողջամիտ ժամանակ տրամադրելուց հետո նշված քաղաքացիները շարունակել են դրսևորել ագրեսիվ վարքագիծ, խախտելով հասարակական կարգը, հայհոյախառն արտահայություններ են հնչեցրել ոստիկանության ծառայողների հասցեին, որից հետո նշված քաղաքացիներին Դեմիրճյան փողոցից հասարակական վայրում ոչ սթափ երևալու, ոստիկանության ծառայողին վիրավորելու և խուլիգանություն կատարելու հիմնավոր կասկածի առկայության հիմքով ձերբակալել և տեղափոխել են ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արաբկիրի բաժին։

Գ․ Շամշյանի տեղեկություններով տեղում պարզվել է, որ նրանք հանդիսանում են՝ Կոտայքի մարզի բնակիչ 33-ամյա Էդգար Խ․-ն և Երևանի բնակիչ 29-ամյա Վլադիմիր  Խ․-ն։

Դեպքի փաստով ոստիկանության Արաբկիրի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք ձերբակալված անձանց հետ միասին ներկայացվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժին։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր