211652_close_icon

Թրամփն ու Զելենսկին հեռախոսազրույց են ունեցել

views-count544 դիտում article-date 09:31 26-02-2026
Ուկրաինայի նախագահի գրասենյակից հայտնել են, որ Վլադիմիր Զելենսկին հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։

Ուկրաինայի նախագահի խորհրդական Դմիտրի Լիտվինը լրագրողներին հայտնել է, որ զրույցն արդեն ավարտվել է։

Իր հերթին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտնել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ քննարկել է Վաշինգտոնի և Կիևի պատվիրակությունների հանդիպումը, որը նախատեսված է հինգշաբթի օրը Ժնևում, ինչպես նաև մարտի սկզբին կայանալիք եռակողմ բանակցությունների նախապատրաստական ​​աշխատանքները։

Նմանատիպ նյութեր