Դոնալդ Թրամփն ու Մեքսիկայի նախագահը հեռախոսազրույց են ունեցել
Ինչպես հաղորդում են ամերիկյան պարբերականներն ու լրատվական գործակալությունները, ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց է ունեցել Մեքսիկայի նախագահ Էնրիկե Նիետոյի հետ։
Աղբյուրները նշում են, որ հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել է Թրամփի նոր աղմկահարույց որոշումը, ըստ որի պետք է պատ կառուցվի Ամերիկայի և Մեքսիկայի սահմանագծին։
Հիշեցնենք, որ Մեքսիկայում ակտիվիստների մի խումբ արշավ է սկսել ԱՄՆ-ի դեմ՝ կոչ անելով բոյկոտել ամերիկյան ապրանքների ներմուծումը երկիր։