Թրամփն ու Պորոշենկոն հեռախոսազրույց են ունեցել
                        ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց է ունեցել  Ուկրաինայի նախագահ Պյոտոր Պորոշենկոյի հետ։ Այս մասին տեղեկացնում է Ուկրաինայի նախագահի մամուլի ծառայության խոսնակ Սվյատոսլավ Ցեգոլկոն:
Պորոշենկոն շնորհավորել է Թրամփին երդմնակալության կապակցությամբ և կոչ է արել ակտիվացնել  ԱՄՆ նոր վարչակազմի հետ  երկխոսությունը բոլոր մակարդակներում:
Նշվում է, որ հեռախոսազրույցի ժամանակ խոսվել է հունվարի 30-ին Դոնբասի շրջանում Ուկրաինայի ԶՈւ և Դոնեցկի զինված կազմավորումների միջև վերսկսված ակտիվ ռազմական գործողությունների մասին, ինչի արդյունքում եղան զոհեր և վիրավորներ:
Reuters գործակալության տեղեկություններով՝ հեռախոսազրույցի ժամանակ Թրանփը հայտնել է, որ պատրաստ  է աջակցել բլոր կողմերին՝ սահմանին խաղաղություն հաստատելու նպատակով:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

