211652_close_icon

Նորք Մարաշի մի ամբողջ թաղամասում 2 տարի է խմելու ջրի խողովակի վնասման պատճառով ստեղծվել էր վախի մթնոլորտ, որ նորակառույց շենքերը կդառնան վթարային. պատասխանատուները միայն այսօր Ջրային կոմիտեի նախագահի միջամտությունից հետո գործի անցան․ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ,ՏԵՍԱՆՅՈւԹ

views-count1195 դիտում article-date 16:41 24-02-2026
Գրեթե 2 տարի է՝ Երևան քաղաքի Նորք Մարաշ վարչական շրջանի Սերո Խանզադյան փողոցի 19/3 շենքի բակում երեխաների հանգիստը վերածվել է մղձավանջի։ 

Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այսօր՝ փետրվարի 24-ին, կասկածելի վայրից խմելու ջուրը դուրս է գալիս և հոսում՝ լցվելով նշված շենքի ու հարակից բակեր ու շենքի նկուղներ։

Բնակիչները մի քանի անգամ դիմել են «Վեոլիա ջուր», Երևանի քաղաքապետարան, Նորք Մարաշ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմ, սակայն խնդիրը չի լուծվել։ «Վեոլիա ջուրը» պատասխանել է թե դա իր տիրույթում չէ, քաղաքապետարանն ասել է նույնպես իմ տիրույթում չէ, թաղապետարանից էլ չեն էլ բարեհաճել գոնե ձևական հետաքրքրվել։

Բնակիչներն իրենց զայրույթն են ուղղում պատասխանատուներին ու նշում էին.

«Խմելու ջուրը 2 տարի գնա, կորի ու ոչ մի պատասխանատուի չմտահոգի այն։ Պատկերացնո՞ւմ եք՝ 2 տարի ինչքան ջուր է կորել։ Ում հաշվին են էդ կորուստը փակելու։ Նույնիսկ եղել են փլուզումներ, հսկայական քարեր ու հողաշերտ է թափվել և դա բնակիչների ու թաղման բյուրոյի աշխատակիցների կողմից մաքրվել է։ Հիմա խնդրում ենք, որ էս հարցին շատ արագ լուծում տան, վնասված ջրի խողովակի գլխավոր հատվածը հայտնաբերեն ու կամ վերանորոգեն, կամ ջրագծի խողովակը փոխեն, որպեսզի համ ջրի կորուստը դադարեցվի, համ էլ մենք արդեն ապահովագրված  լինենք»։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Ջրային կոմիտեի նախագահ Արամազդ Ղալամքարյանը, տեղեկանալով խնդրի մասին, շատ արագ կարծես թե խնդրի լուծումը գցել է հունի մեջ. բավականին օպերատիվորեն ժամանեցին «Վեոլիա ջուր» ընկերության ներկայացուցիչները, ովքեր նախ ջրից նմուշառում վերցնելով հայտնեցին, որ այն խմելու ջուր է և խոստացան շատ արագ հայտնաբերել խողովակաշարի վնասված հատվածը, որպեսզի կարողանան աշխատանքներ իրականացնել։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 65+
65+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր