211652_close_icon

Եթե «Գազպրոմ Արմենիա» Երևանի ԳԳՄ-ի օպերատիվ աշխատանքի արդյունքում Երևանում արտակարգ դեպքերը կտրուկ նվազել են, ապա Արտաշատի ԳԳՄ-ում բարձիթողի վիճակ է. շմոլ գազի հետևանքով ընտանիքի անդամները, որոնցից 3-ը երեխաներ են, տեղափոխվել են հիվանդանոց

views-count1048 դիտում article-date 12:34 24-02-2026
Ձմեռային ամիսներին հանրապետությունում ավելանում է շմոլ գազի թունավորման դեպքերի թիվը ու դա առաջին հերթին քաղաքացիների անզգուշության, երբեմն նաև անփութության, ինչպես նաև որոշ գազի աշխատակիցների փնթի ու ոչ սրտացավ աշխատանքի հետևանքով։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, եթե Երևանում բավականին օպերատիվ ու արդյունավետ են աշխատում «Գազպրոմ Արմենիա Տրանսգազ»-ը և Երևանի ԳԳՄ-ն, ապա մարզային որոշ գազի վարչությունների ծառայություններ մատների արանքով են մոտենում գործին, ինչի պատճառով էլ շմոլ գազից թունավորման դեպքերի նվազման միտում չի նկատվում։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնում ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժնից փաստաթղթեր են ստացվել փետրվարի 9-ին շմոլ գազի թունավորման դեպքի վերաբերյալ։

Այդ օրը՝ ժամը 02:00-ի սահմաններում, ոստիկանության Շենգավիթի բաժին հերթական օպերատիվ տեղեկություններն են ստացվել, որ «Մուրացան» բժշկական կենտրոն են տեղափոխվել 3 քաղաքացիներ՝ «շմոլ գազի թունավորում» ախտորոշմամբ։ 

Հիվանդանոց մեկնած ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները՝ բաժնի պետ Արթուր Մկրտչյանի գլխավորությամբ, պարզել են, որ հիվանդանոց են տեղափոխվել Նոր Խարբերդի բնակիչներ 13-ամյա Արսեն Ա.-ն, 12-ամյա Արմեն Ա.-ն և 3-ամյա Նարե Ա.-ն։ Իսկ «Արմենիա» բժշկական կենտրոն է տեղափոխվել 34-ամյա Ռուզաննա Տ.-ն։

Ոստիկանները պարզել են, որ նրանք ժամը 23:30-ի սահմաններում իրենց տանը տեղադրված գազօջախից գազի արտահոսքի հետևանքով ստացել են շմոլ գազի թունավորում։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով բոլորն ընտանիքի անդամներ են, իսկ տարածքը սպասարկվում է Գազպրոմ Արմենիա Արարատի մարզի գազի ԳԳՄ-ի կողմից ու այս խնդիրը պետք է նրանց անհանգստացնի և գազի գրասենյակի մասնագետները, ինչպես Երևանում են աշխատում, շատ հաճախ այցելեն իրենց կողմից սպասարկվող տարածքների բնակարաններ ու սեփական տներ ու կատարեն անհրաժեշտ աշխատանքներ, ստուգեն՝ արդյոք գազի արտահոսքեր, բնակիչների կողմից գազատարի փակման և այլ անվտանգության կանոնների խախտումներ կան, թե ոչ, իսկ լինելու դեպքում միջոցներ ձեռնարկեն, ինչը բավականին օպերատիվ կատարվում է Երևանի ԳԳՄ-ի ենթակայության տակ գտնվող բոլոր վարչական շրջաններում ու դրա համար է, որ 90 տոկոսով նվազել են նման դեպքերը։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր