211652_close_icon

Դուք ձեր կարիերան ստեղծել եք Բաքվի բանտում գտնվողների շնորհիվ. Արցախի պետնախարարը՝ Բալայանին

views-count1123 դիտում article-date 18:40 22-02-2026
 Արցախի պետնախարար Նժդեհ Իսկանդարյանը կրկին դիմել է «Արցախբանկ» ՓԲԸ Գործադիր տնօրեն-Վարչության նախագահ Արտակ Բալայանին։

«Ես հասկանում եմ, որ ստեղծվել է բարենպաստ պայմաններ, վայելում եք Հայաստանի իշխանությունների հովանավորությունը, Աստծուց չեք վախենում, մարդկանցից էլ չեք ամաչում։ Բայց ինձ մի հարց է հետաքրքրում՝ Դուք ձեր կարիերան ստեղծել եք այն մարդկանց շնորհիվ, որոնք այժմ գտնվում են Բաքվի բանտում, մի օր այդ մարդկանց աչքերի մեջ նայելով, դուք ի՞նչ եք ասելու։

Մի օր չտեսանք մեկը գա Արցախի ներկայացուցչություն, ասի՝ ինչ կարող ենք անել մեր անել մեր ժողովրդի հոգսերը թեթևացնելու համար։ Սա չի վերաբերում միայն Բալայան Արտակին, սա վերաբերվում է որոշ անհատների։ Ես խոստանում եմ ձեզ, հաշվի առնելով ձեր պատասխանը, հունիսի 8-ին, եթե Հայաստանում լինի նոր իշխանություն և ամեն ինչ պետք է անենք, որ լինի նոր իշխանություն, խոստանում եմ, որ վերականգնվելու է արդարությունը և լինելու է փոխհատուցում, իսկ ձեզ խոստանում եմ անքուն գիշերներ»,– ասել է Իսկանդարյանը։

Նշենք, որ ըստ պետնախարարի՝ «Արցախբանկի» բաժնետոմսերի 43%-ը պատկանում է ներդրումային հիմնադրամին. «20 միլիարդից ավելի գումարների կառավարմանը մենք չենք կարողանում մասնակցել։ Միայն 2024 թվականին շահույթը կազմել է 1 միլիարդ 400 միլիոն դրամ»։

Նմանատիպ նյութեր