211652_close_icon
views-count1238 դիտում article-date 23:12 20-02-2014

ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն ընդունել է գրող, հրապարակախոս Զորի Բալայանին

Փետրվարի 19-ին ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանն ընդունեց գրող, հրապարակախոս Զորի Բալայանին: Հանդիպմանը մասնակցում էին նաև ՀՀ ոստիկանության կոլեգիայի անդամները: Ողջունելով ճանաչված գրողին` Վլադիմիր Գասպարյանը հանդիպման մասնակիցներին մեկ անգամ ևս հիշեցրեց, որ Արցախի հերոս, բժիշկ, ԽՍՀՄ սպորտի վարպետ Զորի Բալայանը ղարաբաղյան պատերազմի մասնակից-տարեգիրն է և այսօր էլ պայքարում է արցախյան հարցի արդար լուծման համար: ՀՀ ոստիկանության պետը ճանաչված գրողին, ծննդյան 79-ամյակի կապակցությամբ, ինչպես և պետական-հասարակական գործունեության ու ՀՀ ոստիկանությանը ցուցաբերած աջակցության համար պարգևատրեց «Մարտական զորակցություն» մեդալով և շնորհեց Հայաստանի «Դինամո» մարզական հասարակական կազմակերպության պատվոգիր և պատվավոր անդամի անդամատոմս` մաղթելով առողջություն, ուժ և կորով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր