211652_close_icon

Վեհափառ Հայրապետը հրաժարվել է ցուցմունք տալ. Արա Զոհրաբյան

views-count1051 դիտում article-date 13:56 22-02-2026
Ամենայն Հայոց Կաթողիկոսը հրաժարվել է ցուցմունք տալ, և քրեական վարույթի նպատակը Եպիսկոսաց ժողովը տապալելն էր։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է նրա փաստաբան Արա Զոհրաբյանը։

«Սա Հայաստանի պատմության ամոթալի օրերից մեկն էր, խայտառակություն։ Այս որոշումը բերելու է շատ վատ վիճակների»,- ասել է նա։

Հիշեցնենք, որ փետրվարի 14–ին դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ՝ Արման Սարոյանի հետ կապված դատական ակտի կատարմանը խոչընդոտելու մեղադրանքով: Արգելվել է Վեհափառ Հայրապետի ելքը Հայաստանից։

Չնայած այդ արգելքին՝ Ավստրիայում կայացել է Եպիսկոպոսաց հավաքը, որի ընթացքում իր խոսքն առցանց հղել է Գարեգին Երկրորդը:

 

Նմանատիպ նյութեր