5093 դիտում
11:21 19-06-2021
Արմեն Չարչյանը հրաժարվել է ցուցմունք տալ` նշելով, որ քաղաքական հետապնդում է իրականացվում
«Հայաստան» դաշինքի պատգամավորության թեկնածու, «Իզմիրյան» ԲԿ-ի գործադիր տնօրեն Արմեն Չարչյանի պաշտպաններ Էրիկ Ալեքսանյանն ու Արամ Վարդևանյանը հայտարարություն են տարածել, որով հայտնում են.
«ՀՀ հատուկ քննչական ծառայությունը ձերբակալել է «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու «Իզմիրյան» ԲԿ-ի գործադիր տնօրեն հայտնի պրոֆեսոր Արմեն Չարչյանին։
Վերջինս հրաժարվել է ցուցմունք տալ և պատասխանել որևէ հարցի պնդելով, որ իր նկատմամբ իրկանացվում է բացառապես քաղաքական հետապնդում։ Մոտ մեկ ժամ առաջ իմ և փաստաբան Արամ Վարդևանյանի կողմից վիճարկվել է Արմեն Չարչյանի ձերբակալման իրավաչափությունը, սակայն Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արթուր Մկրտչյանը մինչ այս պահը բողոքը չի մակագրել որևէ դատավորի, այն դեպքում երբ բողոքը պետք է քննվի ԱՆՀԱՊԱՂ , առավել ևս այն դեպքում երբ պարոն Չարչյանն ունի առողջական խնդիրներ, ուստի դատական իշխանությունը էլ ավելին պետք է նշված հարցը անհապաղ քննարկաման առարկա դարձնի, սակայն կրկնում ենք մինչ այս պահը դատարանից որևէ լուր չկա, ինչը նշանակում է որ գործ ունենք ոչ միայն քաղաքական հետապնդման հետ, այլև դատարանի նախագահի ակնհայտ անգործության հետ»։

Նմանատիպ նյութեր
919 դիտում
12:00 09-08-2023
Տիգրան Աբրահամյանը հայտնում է՝ Արմեն Աշոտյանը հրաժարվել է ցուցմունք տալ
19880 դիտում
09:01 02-10-2021
Նախաքննական մարմինը հայտնվել է փակուղու առաջ․ Տոնոյանը հրաժարվել է ցուցմունք տալ․ «Ժողովուրդ»
Այս բաժնից
1048 դիտում
22:24 21-12-2024
Ցնցված և վշտացած եմ․ Փաշինյանը գրառմամբ ցավակցել է Գերմանիային
1027 դիտում
21:56 21-12-2024
Ժաննա Անդրեասյանը այցելել է Ռոբերտ Ամիրխանյանի բնակարան՝ ևս մեկ անգամ շնորհավորելու կոմպոզիտորի 85-ամյակը
946 դիտում
21:34 21-12-2024
ՄԻՊ-ը «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի տնօրենի հետ քննարկել է համագործակցության հարցեր