Գյումրիի Շիրակացի փողոցում «մարդաբոյ» փոսերն ու «խրամատները», որոնք վարորդների համար դարձել էին պատուհաս ու ավտովթարների էպիկենտրոն, պատկան մարմինները սկսել են խճաքարով լցնել. մնում է՝ ասֆալտապատումն անեն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ
Երեկ՝ փետրվարի 20-ին, SHAMSHYAN.com-ը ֆոտոռեպորտաժ, տեսանյութ էր հրապարակել Գյումրիի Շիրակացի փողոցում տիրող վիճակի մասին, որտեղ «մարդաբոյ» փոսերն ու «խրամատները» իսկական պատուհաս էին դարձել վարորդների համար։ Գրեթե ամեն օր ավտոմեքենաների անվահեծաններ էին կոտրվում, անվադողեր պայթում, նույնիսկ եղել էին դեպքեր, երբ տեղի էին ունեցել ճանապարհատրանսպորտային պատահարներ։
Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այսօր՝ փետրվարի 21-ին, պատասխանատու մարմինները ըստ տեղեկությունների՝ կամ Շիրակի մարզպետարանը, կամ Գյումրու քաղաքապետարանը, այդ փողոցում կատարել են խճաքարով փոսերի լցման աշխատանքներ, ինչը որոշ չափով վարորդներին ազատել է անհարմարություններից։
Ֆոտոլրագրողի հետ զրույցում վարորդներն ասում էին. «Ողջունելի է, որ շատ արագ պատասխանատուներն արձագանքեցին ու փոսերը խճաքարով լցրեցին։ Ցանկալի է, որպեսզի շատ արագ գոնե ասֆալտապատումն էլ անեն, մինչև կապիտալ ճանապարհը հիմնանորոգվի։ Եթե հիմա ասֆալտը չանեն, էդ խճաքարերի վրայով ավտոմեքենաները մի քանի անգամ գնալու են, գան, էդ խճաքարերը ցաքուցրիվ են լինելու ու նորից հայտնվելու ենք փոսառատ ճանապարհներին»։
Ինչպես ավելի վաղ տեղից հայտնել էր ֆոտոլրագրողը, Շիրակի մարզկենտրոն Գյումրիում նույնպես այնքան շատ են «մարդաբոյ» փոսերը, որ կարող է մրցակից համարվել Երևանին, ու ոչ միայն «մարդաբոյ» փոսերով ու փոշոտ փողոցներով, այլ նաև կան փողոցներ, որոնք խրամատներ են հիշեցնում։
Երեկ՝ փետրվարի 20-ին, Գյումրիի գրեթե բոլոր հիմնական փողոցներում երթևեկությունը վարորդների համար կարծես «Ֆորտ Բոյար» լինի։ Գրեթե ամեն օր վարորդները կամ ավտոմեքենաների անվահեծաններն են կոտրում, կամ անիվներն են պայթում, ու այդ ժամանակ վարորդները Գյումրու հայտնի բարբառով ամենաքաղցր խոսքերն են ուղղում Շիրակի մարզպետարանի, Գյումրու քաղաքապետարանի և պաշտոնյաների հասցեին։
Ֆոտոլրագրողի հետ զրույցում վարորդների մեծամասնությունը իրենց դժգոհությունն էին հայտնում՝ ասելով.
«Գյումրին համարում են Հայաստանի 2-րդ քաղաքը, այսպես ասած՝ հայրաքաղաք, բայց Գյումրին էլ է կարծես անտերության մատնված։ Մի հատ խելքը գլխին ճանապարհ չես գտնի, թե՛ գլխավոր, թե՛ բակային հատվածներում։ Մինչ Գյումրու ավագանիում իշխանություն-ընդդիմություն իրար են ուտում, քանդված մարդաբոյ ու խրամատ հիշեցնող հազարավոր փոսերն էլ մեր նյարդերն են ուտում։ Ով է տեսել 1-2 տարի առաջվա փռած ասֆալտը քայքայվի։ Չի քայքայվել է, նենց փոսեր են առաջացել, որ կարող ենք մեջը ջուր լցնել ու ձուկ պահել։
Գույքահարկը կանոնավոր վճարում ենք։ Էլ չենք ասում, որ շտապօգնությունը եթե առաջ գալիս էր հիվանդի տուն 10-15 րոպեում, հիմա 1.5 ժամում որ հասնում է, փառք ենք տալիս։ Ամբողջ քաղաքը էդ փոսերի պատճառով նաև փոշոտվում է։ Մի թեթև քամի, փոշին արդեն Գյումրվա տրնգի է պարում մեր վրա։
Հիմա ոչ թե խնդրում, այլ պահանջում ենք պատասխանատուներից գոնե փոսալցում անեն։
Երևանում ո՞նց ա՝ Ավինյանը սկսել ա մեծ թափով փոսալցումներ անել, գոնե մեզ մոտ էլ էդպես անեն։ Հետո էլ ասում են՝ ինչի եք հիասթափվում իշխանություններից։ Սրանից լավ հիասթափվելու պատճառ երևի չկա։ Էլ ավտովերանորոգման կետերում ազատ տեղ չկա։ Ամեն օր ավտոմեքենաները տանում ենք վարպետների մոտ»։
Ֆոտոլրագրողը հայտնել էր, որ բավականին ոչ բարվոք վիճակ էր նաև Շիրակացի փողոցում, որը նաև համարվում է միջհամայնքային ճանապարհ և այն կապում է Վրաստանի հետ։
Լուսանկարները և տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։