«Վարչական հսկողությունը՝ որպես անվերահսկելի խափանման միջոց մինչդատական վարույթում»
01.07.2022 թվականին ուժի մեջ մտած ՀՀ քրեական դատավրության օրենսգրքով (այսուհետ՝ Օրենսգիրք) նախատեսվեց կալանքի նկատմամբ նախապատվություն ունեցող այլընտրանքային խափանման միջոցների ընդլայնված ցանկ: Ցանկում ներառված են նաև տնային կալանք և վարչական հսկողություն խափանման միջոցները: Դրանցով ևս, կալանքի համեմատ նվազ ինտենսիվության, սահմանափակվում են անձանց հիմնական իրավունքները, այդ թվում՝ անձնական ազատության, ազատ տեղաշվելու և այլն:
Միևնույն ժամանակ, կալանքը և տնային կալանքը մինչդատական վարությում յուրաքանչյուր դեպքում կարող են կիրառվել ոչ ավելի, քան երկու ամիս ժամկետով, իսկ նշված ժամկետի ավարտին վարույթն իրականացնող մարմինը յուրաքանչյուր անգամ պետք է հիմնավորի ինչպես խափանման միջոցի շարունակական պահպանման և իրավունքների սահմանափակման համաչափությունը, այնպես էլ իր կողմից դրսևորված պատշաճ ջանասիրությունը՝ ակտիվ նախաքննություն իրականացնելը: Ավելին, կալանք և տնային կալանք խափանման միջոցների՝ մինչդատական վարույթի ընթացքում առավելագույն ժամկետները ևս սահմանափակ են:
Մինչդեռ վարչական հսկողությունը, որը ևս ենթադրում է անձի մի շարք հիմնական իրավունքների սահմանափակման հնարավորություն, ժամկետներով սահմանափակված չէ, բացակայում է դրա շարունակական պահպանումը հիմնավորելու վարույթն իրականացնող մարմնի պարտականությունը:
Նշվածն ինքնին չի բխում ինչպես ՀՀ Սահմանադրության 78-րդ հոդվածով ամրագրված համաչափության սկզբունք-երաշխիքից, այնպես էլ համանման խափանման միջոցների վերաբերյալ միջազգային փորձից, այլ պետությունների օրենսդրական կարգավորումներից (օրինակ, ՌԴ քրեական դատավարության օրենսգրքի 105.1 հոդվածը, որով համանման խափանման միջոցի շրջանակներում կիրառվող բնակության վայրը լքելու արգելքը չի կարող գերազանցել նույն հոդածով սահմանված առավելագույն ժամկետները):
Դրա հետ մեկտեղ, ՀՀ իրավակիրառ պրակտիկայում ձևավորվում են այնպիսի մոտեցումներ, որոնց արդյունքում արգելափակվում են մինչդատական վարույթում վարչական հսկողության շարունակական պահպանման իրավաչափության գնահատման այլ մեխանիզմները ևս: Այսպես, Օրենսգրքի 289-րդ հոդվածով նախատեսվում է մինչդատական վարույթում կալանքի իրավաչափությունը վերագնահատելուն ուղղված, նոր և էական փաստարկ(ներ) պարունակող միջնորդություն դատարան ներկայացնելու հնարավորություն: Միևնույն ժամանակ, Օրենսգրքի 124-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ կալանքի կիրառման կարգի և բողոքարկման համար Օրենսգրքով սահմանված դրույթները տարածում են նաև վարչական հսկողության վրա:
Իրավունքի շահից բխող extra legem (օրենքի տառից դուրս, լայն) մեկնաբանությունը պետք է հանգեր նրան, որ «կիրառման կարգ»-ը վերաբերում է նաև վարչական հսկողության իրավաչափությունը վիճարկող նոր և էական փաստարկի առկայության դեպքում Օրենսգրքի 289-րդ հոդվածով սահմանված կարգով միջնորդություն ներկայացնելու հնարավորությանը:
Ավելին, եթե «կիրառման կարգ» եզրույթը մեկնաբանում ենք խիստ նեղ և չենք տարածում նաև Օրենսգրքի 289-րդ հոդվածով սահմանված կարգով միջնորդություն ներկայացնելու հնարավորության վրա, դատարանները պետք է հիմք ընդունեն contra legem (օրենքի տառին հակառակ) իրավունքի զարգացման դասական դոկտրինը՝ հնարավորություն ընձեռելով իր նկատմամբ կիրառված, ժամկետներով չսահմանափակված վարչական հսկողության իրավաչափությունը վիճարկող, նոր և էական փաստարկներ ներկայացնող անձին նման միջնորդություն ներկայացնելու և իր հիմնական իրավունքների սահմանափակման շարունակական պահպանման իրավաչափությունը ստուգելու:
Մինչդեռ իրավակիրառ պրակտիկան զարգանում է այն ուղղությամբ, որ անձը նման միջնորդություն ներկայացնելու իրավունք չունի, ինչը խիստ մտահոգիչ է:
Մյուս լծակը, որի շրջանակներում մինչդատական վարույթի շրջանակներում կիրառված վարչական հսկողության շարունակական պահպանման իրավաչափությունը կարող է ստուգվել, Օրենսգրքի 117-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված հսկող դատախազի լիազորությունն է: Այսպես, հսկող դատախազն իրավասու է փոխելու կամ վերացնելու մինչդատական վարույթում դատարանի կիրառած խափանման միջոցը (այդ թվում՝ վարչական հսկողությունը):
Օրենսգրքի կարգավորումների համակարգային մեկնաբանման արդյունքում արձանագրում ենք, որ անձի կողմից հսկող դատախազին վարչական հսկողությունը վերացնելու միջնորդություն ներկայացվելու դեպքում այն լուծվելու է յոթօրյա ժամկետում, որից հետո, միջնորդությունը մերժվելու դեպքում, այն ենթակա է բողոքարկման վերադաս դատախազին: Վերադաս դատախազը բողոքը քննում է յոթօրյա ժամկետում: Հարկ է ընդգծել, որ բոլոր դեպքերում հսկող/վերադաս դատախազը հանդիսանում է վարույթի հանրային մասնակից՝ հետապնդում է հանրային շահ, իսկ դատարանը անկախ և անկողմնակալ սուբյեկտ է, ուստի ակնհայտ է, որ իրավունքների սահմանափակման դատական վերահսկողությունն ավելի արդյունավետ միջոց է հանդիսանում: Իսկ դատական պրակտիկայում որդեգրվել է ոչ միայն այն մոտեցումը, որ վարչական հսկողություն կիրառված լինելու դեպքում Օրենսգրքի 289-րդ հոդվածով սահմանված կարգով միջնորդություն հնարավոր չէ ներկայացնել, այլև որ դատական բողոքարկման ենթակա չէ Օրենսգրքի 117-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված հսկող դատախազի լիազորությունների իրացման արդյունքում կայացված որոշումը:
Ստացվում է, որ դատական պրակտիկայում առկա մոտեցումների համաձայն՝ մինչդատական վարույթում կիրառված վարչական հսկողությունը վերածվում է անվերահսկելի գործիքի: Ստեղծված իրավիճակը համարում եմ խիստ խնդրահարույց, իսկ դրա լուծումը պետք է հանդիսանա Օրենսգրքի վկայակոչված նորմերին տրվող մեկնաբանությունների, գործնականում առկա մոտեցումների վերանայումը: ՀՀ վճռաբեկ դատարանը դեռևս դիրքորոշում չի ձևավորել նշված հարցերի վերաբերյալ: Հայտնում եմ նաև, որ հիմնախնդրի վերաբերյալ արդեն իսկ պատրաստվել է գիտական հոդված, որը շուտով համահեղինակների հետ կհանձնենք տպագրության: Հոդվածի հրապարակման վերաբերյալ ևս հավելյալ կհայտնենք:
Ջեյ-Փի փաստաբանական գրասենյակ, փաստաբան` Հակոբ Կուրեղյան