211652_close_icon
views-count1222 դիտում article-date 21:00 20-02-2026

Բարձրագույն դատական խորհուրդն անընդունելի հայտարարություն է արել. Մելիքյան

Բարձրագույն դատական խորհուրդն անընդունելի հայտարարություն է արել։ Այս մասին ասել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը։

«Այսինքն չենք կարող քննադատե՞լ, եթե քաղաքացին, փաստաբանը որեւէ վիրավորանք թույլ չի տալիս, անձնական որակումներ չի տալիս, արատավորող տեղեկություն չի տալիս, որտե՞ղ է գրված, որ իրավունք չունենք քննադատելու։

Սա փաստաբանությանը լռեցնելու, փաստաբաններին հատկապես, ինչպես նրանք են նշում իրենց հայտարարության մեջ, լսարան ունեցող փաստաբանների նկատմամբ ռեպրեսիվ քայլեր ձեռնարկելու սպառնալիք է, անընդունելի սպառնալիք է և ես կարծում եմ, որ սրան պետք է արձագանքել շատ հստակ։ Դատական իշխանությունը իրավունք չունի փաստաբաններին պարտադրի, թե ինչպես իրենք կարող են իրենց պաշտպանյալների շահերը պաշտպանել։ Եվ առհասարակ լավ կլինի, որ մարդիկ իրենց հեղինակության մասին մտածեն ոչ թե օրենքի արգելքներով, այլ բովանդակային առումով»,– ասել է փաստաբանը։

Նմանատիպ նյութեր