211652_close_icon
views-count2710 դիտում article-date 18:58 13-04-2018

Բարձրագույն դատական խորհուրդն ընդունել է կարևոր որոշում

2018 թվականի ապրիլի 12-ին Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանը ստորագրել է «Դատարանների կամ դատավորի անկախությունը վտանգող հնարավոր դրսևորումները կանխելու մասին» Խորհրդի որոշումը: Բարձրագույն դատական խորհուրդը, առաջնորդվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ հոդվածի 2-րդ մասի, 164-րդ հոդվածի 1-ին մասի և 173-րդ հոդվածի, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 7-րդ, 79-րդ հոդվածների և 94-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներով, -կարևորելով դատական իշխանության ինքնուրույն ու առանձնահատուկ տեղն ու դերն իշխանությունների բաժանման ու հավասարակշռման համակարգում, -հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային պարտավորությունները` դատարանների և դատավորների անկախությունը երաշխավորելու առնչությամբ, -նպատակ ունենալով դատավորներին զերծ պահել նրանց անկախությանը սպառնացող տարաբնույթ միջամտություններից ու ազդեցություններից, որոշում է. 1. Անթույլատրելի համարել դատավորի գործունեությանը որևէ միջամտություն, այդ թվում` կոնկրետ գործի քննության առնչությամբ հանրային իշխանության ցանկացած ներկայացուցչի հեռախոսային կամ այլ բնույթի հաղորդակցությունը գործը քննող դատավորի կամ դատարանի նախագահի հետ, ինչպես նաև այդ առնչությամբ հրապարակային հայտարարություն անելը: Բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի` ցանկացած սուբյեկտի կողմից քննության առարկա գործի առնչությամբ դատավորից ընդհուպ տեղեկատվություն ստանալու փորձը համարել միջամտություն դատավորի գործունեությանը և դատարանի անկախությանը: 2. Առաջնորդվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջներով` սույն որոշման 1-ին կետով նախատեսված միջամտության փաստի առկայության դեպքում դատավորը պարտավոր է անհապաղ սահմանված կարգով տեղյակ պահել Բարձրագույն դատական խորհրդին: [b]ՀՀ դատական դեպարտամենտի Արարողակարգի և հասարակայնության հետ կապերի վաչություն[/b]

Նմանատիպ նյութեր