211652_close_icon
views-count4657 դիտում article-date 11:12 19-06-2018

Բարձրագույն դատական խորհուրդն ընտրել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ

Երեկ՝ հունիսի 18-ին, տեղի ունեցավ Բարձրագույն դատական խորհրդի հերթական նիստը: Օրակարգում, ի թիվս այլ հարցերի, ընդգրկված էին նաև Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի քրեական և քաղաքացիական մասնագիտացման դատավորների թափուր տեղերի համալրման նպատակով Բարձրագույն դատական խորհրդին դիմած դատավորների տեղափոխման, ինչպես նաև Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի ընտրության վերաբերյալ հարցերը: Բարձրագույն դատական խորհուրդը, ղեկավարվելով «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 119-րդ հոդվածի 2-րդ մասով, փակ գաղտնի քվեարկության արդյունքներով, որոշեց Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի թափուր պաշտոնի համար Հանրապետության նախագահին առաջարկել ՀՀ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արտակ Թադևոսյանի թեկնածությունը: Նույն դատարանի դատավոր Վարդան Գրիգորյանը և Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ժաննա Ասատրյանը չստացան Խորհրդի բավարար ձայները: Բարձրագույն դատական խորհուրդը, սահմանված ժամանակացույցի և «ՀՀ Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 121-րդ հոդվածի համաձայն, անցկացրեց փակ գաղտնի քվեարկություն՝ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի պաշտոնի համալրման նպատակով: Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի պաշտոնի համալրման նպատակով պատրաստված քվեաթերթիկում ներառված էին նույն դատարանի թվով 61 դատավորների անուններ: Քվեարկության արդյունքում առաջին փուլում ձայներ ստացան հետևյալ թեկնածուները. 1. Հարությունյան Դավիթ - 4 2. Վարդազարյան Ռուբեն - 5 3. Վարդապետյան Արմեն - 1 Առաջին փուլի արդյունքներով՝ թեկնածուներից ոչ մեկը բավարար ձայներ չստացավ և անցկացվեց լրացուցիչ ընտրություն, որին մասնակցեցին համապատասխանաբար առավել ձայներ ստացած երկու թեկնածուները: Երկրորդ փուլում փակ գաղտնի քվեարկությամբ Խորհուրդն արձանագրեց հետևյալ արդյունքը. 1. Հարությունյան Դավիթ - 3 2. Վարդազարյան Ռուբեն - 6 3. Բոլորին դեմ - 1 Այդպիսով, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ ընտրվեց Ռուբեն Վարդազարյանը: [b]Դատական դեպարտամենտի մամլո ծառայություն[/b]

Նմանատիպ նյութեր