«Յուվենտուսն» իր պաշտոնական կայքում ներկայացրել է խաղային համազգեստի նոր՝ լրացուցիչ հավաքածու
Իտալական «Յուվենտուսն» իր պաշտոնական կայքում ներկայացրել է խաղային համազգեստի նոր՝ լրացուցիչ հավաքածու, որն առանձնանում է հորիզոնական շերտերով։
Ակումբի տարածած հաղորդագրության մեջ նշվում է.
«Ոգեշնչման աղբյուր է հանդիսացել 1996/1997 մրցաշրջանը. մի ժամանակահատված, երբ «Յուվենտուսը» փորձարկում էր իր ավանդական սև ու սպիտակ գույների հորիզոնական դասավորությունը՝ որպես ոչ պաշտոնական հայեցակարգ։ Դա վաղանցիկ մի մտահղացում էր, որն այդպես էլ կյանքի չկոչվեց պաշտոնական հանդիպումներում:
Գրեթե երեք տասնամյակ անց այս տեսլականն իրականություն է դառնում. հորիզոնական շերտերով մարզաշապիկներով թիմը դաշտ դուրս կգա փետրվարի 21-ին կայանալիք «Յուվենտուս» — «Կոմո» խաղում։ Այս գաղափարին վերադառնալն այսօր նշանակում է վերամիավորում մեր պատմության այն էջերի հետ, որոնք աչքի են ընկել համարձակությամբ, նորարարությամբ և կարծրատիպերը կոտրելու ձգտմամբ։ Սրանք հատկանիշներ են, որոնք շարունակում են ուղղորդել «Յուվենտուսի» էվոլյուցիան»։