Բուքմեյքերների կարծիքով, «Յուվենտուսն» ու «Ռեալը» դուրս կթռնեն ՉԼ-ի քառորդ եզրափակչից
Բուքմեյքերական Winline գրասենյակը ներկայացրել է Չեմպիոնների լիգայի հանդիպումների գործակիցները:
«Ատլետիկո»-«Լեսթեր» զույգում իսպանացիները ընդհանուր հաղթանակը գնահատվում է 1.22 գործակցով, իսկ անգլիացիների դուրս գալը կիսաեզրափակիչ` 4.30:
Բուքմեյքերների կարծիքով, «Բորուսիան» առավելություն ունի «Մոնակոյի» նկատմամբ` 1.57-ն ընդդեմ 2.41-ի:
«Բարսելոնայի» հաղթանակը գնահատվում է 1.51, իսկ «Յուվենտուսինը»` 2.55:
Եվ վերջապես, «Բավարիա»-«Ռեալ» մրցավեճում բուքմեյքերները նախապատվությունը տալիս են մյունխենցիներին, որոնց գործակիցը կազմում է 1.73: «Ռեալի» գործակիցն է` 2.10:


